Wednesday, 24 04 2024
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Տրանսֆերտների կրճատումը կբերի աղքատության մակարդակի բարձրացման, գործազրկության աճի

Արտասահմանից Հայաստան ուղարկվող գումարների կամ, այլ կերպ ասած, տրանսֆերտների նվազումը կարող է հանգեցնել աղքատության մակարդակի բարձրացման, գործազրկության թվի աճին, քաղաքացիների կենսամակարդակի նվազման, ներքին շուկայում առևտրաշրջանառության ծավալների նվազման։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։ Առաջին եռամսյակի տվյալներով՝ ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել մոտ 354 մլն դոլարին համարժեք գումար: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս գումարը կրճատվել է մոտ 38 մլն դոլարով կամ 9.7%-ով:

«Տրանսֆերտները դեռ կշարունակեն պակասել։ Քանի որ դրանց մեծ մասն ուղարկում են Ռուսաստանից, իսկ Ռուսաստանի տնտեսությունը պարզապես ռեցեսիայի մեջ է ու անկման է գնում։ Այն աշխատատեղերը, որոնք կային ու մեր հայրենակիցները աշխատում էին, արդեն չեն կարող լինել։ Այնտեղի բիզնեսները նույնպես չեն աշխատում, և, հետևաբար, տրանսֆերտները կկրճատվեն։ Տխուր հետևանքներ են սպասվում»,- նշեց տնտեսագետը։

Արիստակեսյանի խոսքերով՝ պետությունն օր առաջ պետք է մտածի արդյունաբերական այնպիսի արտադրություններ ստեղծելու ու զարգացնելու ուղղությամբ, որտեղ ՌԴ չմեկնած աշխատուժը կկարողանա ներգրավվել։ «Մենք արտակարգ դրության մեջ ենք, ու լոկոմոտիվն ու շարժիչ ուժը պետք է լինի պետությունը։ Այնպիսի աշխատատեղեր, գործարաններ պետք է ստեղծվեն, որը հիմնված կլինի երկրի ներքին ռեսուրսների օգտագործման վրա։ Մարդիկ կաշխատեն ու էլ չեն գնա արտագնա աշխատանքի ու չեն սպասի տրանսֆերտների»,- տեսակետ հայտնեց տնտեսագետը։

Արիստակեսյանը, խոսելով տնտեսական կանխատեսումների մասին, նշեց՝ տարվա արդյունքներով տնտեսական անկում կլինի։ «Մենք չենք կարող մնացած եռամսյակներում ստեղծել այնպիսի տնտեսական աճ, քանի որ երկիրը չունի զարգացման ռազմավարական ծրագիր։ Հույսները դրել են մասնավորի վրա, թե ինչպես կզարգացնի տնտեսությունը։

Չկա պետական այնպիսի ձեռնարկություն, որն աշխատատեղեր կունենա ու արտադրանք կտա։ Հույսները դրել են բանկերի կողմից վարկերի տրամադրման վրա։ Բայց մասնավորները չեն ցանկանում վարկեր վերցնել, արտադրանքի իրացման խնդիր կա։ Պետությունն իր ձեռքը պետք է վերցնի զսպանակը։ Մենք այս ծրագրերով աղքատների նոր բեռ ենք ավելացնում։ Չի կարելի»,- ասաց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում