Կահույք և տան համար այլ ապրանքներ արտադրող շվեդական IKEA ընկերության դիզայներները հանուն գեյերի փոխել են ֆիրմային կապույտ պայուսակի գույնը, հաղորդում է Metro պարբերականը:
Ընկերությունն ամեն տարի հունիսին անցկացվող «հպարտության ամսվա» նախօրեին լեգենդար Frakta աքսեսուարը թողարկել է ծիածանի գույներով՝ ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության:
Մայիսի 15-ից 1.5 ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայուսակը հասանելի կլինի խանութի կայքում: Ամբողջ շահույթը կտրամադրվի ԼԳԲՏ բարեգործական կազմակերպություններին՝ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, համայնքի կարիքավոր անդամներին օգնելու նպատակով:
Պարբերականի լրագրողների տվյալներով, IKEA-ն հանդես է գալիս խտրականության դեմ և ցանկանում է իր ներդրումն ունենալ այն մարդկանց աջակցության հարցում, որոնց իրավունքները ոտնահարվում են և սահմանափակվում: