Եվրոպայի չորս երկրներում (Ֆրանսիա, Պորտուգալիա, Իսպանիա և Իտալիա) վրացի օրենքով գողերը խոշոր առևտրի կենտրոններում կազմակերպել են գողությունների հանցավոր ցանց: Այս մասին հայտնում է InoSMI- ն՝ հղում անելով Valeurs Actuelles ֆրանսիական լրատվամիջոցին:
Ըստ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական գրասենյակի (OCLCO)՝ մաֆիոզ կլանի ղեկավարը 2015-ի սեպտեմբերին դարձել է 38-ամյա Գերոգի Պ.-ն, որը վերահսկում էր Փարիզի շրջանի գողերի ցանցը:
Օգտագործելով գաղտնալսումները՝ քննիչներին հաջողվել է բացահայտել երկու ենթադրյալ առաջնորդների՝ Նոդար Գ.-ին և Իլյա Կ.-իմ, որոնք գլխավորում են խմբավորումները Իլ դե Ֆրանսում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Իտալիայում:
Ըստ PrimeKrim-ի՝ խոսքը վերաբերում է Գեորգի Պոլադիիշվիլիին՝ Սինքարա մականունով, Թևդոր Գամիսոնիային (Նոդար Սուխումսկի) և Իլյա Խելաձեին (Իլո Լանչխուտսկի):