Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված մի շարք սահմանափակումների վերացման մասին՝ գրում է ekhokavkaza.com-ը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ մայիսի 18-ից գեղեցկության սրահներն ու գեղագիտական կենտրոնները կվերսկսեն աշխատանքը: Կառավարությունը նաև վերացնում է երեք մարդուց ավելի հավաքների արգելքը ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում:
Գահարիան նաև հաստատել է, որ Վրաստանը ծրագրում է զբոսաշրջիկներ ընդունել Իսրայելից: «Ապահով զբոսաշրջային միջանցքների» շուրջ բանակցությունները շարունակվում են նաև Չեխիայի, Լեհաստանի, Բալթյան երկրների և Ավստրիայի հետ: