Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Արթուր Թովմասյանը՝ Արցախի ԱԺ նախագահ. ի՞նչ առաջարկ ունի նա Արարատ Միրզոյանին, և ո՞վ է լինելու իշխող ուժի ընդդիմախոսը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը։

– Պարոն Թովմասյան, «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը Ձեզ առաջադրել է Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Ի՞նչ առաջնահերթություններ և անելիքներ եք տեսնում։

Երեկ տեղի ունեցավ «Ազատ հայրենիք» կուսակցության և ՔՄԴ դաշինքի արտահերթ նիստը։ Օրակարգում  խորհրդարանի առաջին նիստի ընթացքում «Ազատ հայրենիք» և ՔՄԴ դաշինքի կողմից թեկնածու առաջադրելու հարցն էր։ Առաջարկվեց 15 պատգամավորի թեկնածություն, քվեարկության ընթացքում պարզվեց, որ առավել շատ ձայներ ստացել եմ ես։ Դա դեռ պետք է հաստատվի մայիսի 21-ին, երբ ընտրված ԱԺ նախագահը վարի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։

– Խորհրդարանում, քանի որ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքն ունի մեծամասնություն, ամենայն հավանականությամբ հենց Դուք էլ կընտրվեք։

Ընտրությունը կլինի՝ պարզ կդառնա, ժամանակից առաջ չընկնենք։ Մարդկանց հետ հանդիպումներն ամեն դեպքում հուսադրող են։

– Դուք երկար տարիների խորհրդարանական եք, բայց ԱԺ նախագահի պաշտոնն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում իրականացնել։

– Կարծում եմ, որ պետք է վերանայել Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համաձայնագիրը։ Դուք գիտեք, որ մենք տարեկան երկու նիստ ենք ունենում, մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ քաղաք Երևանում։ Օրակարգում միշտ էլ ընդգրկված է լինում արցախյան հիմնախնդիրը՝ տարբեր ասպեկտներով, երբեմն խորհրդարանական դիվանագիտության դերը արցախյան խնդրի կարգավորման հարցում։ Նաև կան բազմաթիվ օրենքներ, որոնք պետք է նույնը լինեն։ Օրինակ՝ ի՞նչ տարբերություն երեխայի իրավունքի մասին օրենքների մեջ Հայաստանում կամ Արցախում, կրթության և գիտության մասին այնպիսի օրենքներ կան, որ պետք է նույնը լինեն։ Իհարկե, կան նաև տնտեսական ու իրավական օրենքներ, որոնք պետք է համապատասխանեցվեն Արցախի առանձնահատկություններին։ Դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունն ունի խորհրդարանական կառավարման համակարգ, գլխավոր դեմքը վարչապետն է, իսկ Արցախում նախագահական կառավարման համակարգ է։ Այսինքն՝ կան օրենքներ, որոնք տարբերվում են Հայաստանի Հանրապետությունից։ Մեր խնդիրներից մեկն այն է, որ Արցախի բոլոր օրենքները համապատասխանեցվեն 2017 թվականի Սահմանադրական փոփոխություններին, այսինքն՝ համապատասխան լինեն նոր ընդունված Սահմանադրությանը։

– Հայաստանի Հանրապետության հետ աշխատանքն ինչպե՞ս եք պատկերացնում, կլինի՞ ավելի սերտ համագործակցություն, քան նախկինում։

Հայաստանի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում սերտ համագործակցություն  է լինելու, զարգացնելու ենք եղածը։ Ժամանակները փոխվել են, ու պետք է ամեն ինչ համապատասխանեցնենք նոր իրողություններին։ Ամենայն հավանականությամբ հունիսի սկզբին կլինեմ Երևանում, կհանդիպեմ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ ու ցանկանում եմ առաջարկ անել՝ տարեկան 4 նիստ գումարենք, 2-ը՝ Ստեփանակերտում, 2-ը՝ Երևանում։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այն եզակի հարթակներից է, որտեղ պետք է մեր երիտասարդ նորընտիր պատգամավորները հանդիպեն ու փորձ կուտակեն։ Նաև նախատեսում ենք չճանաչված կամ  մասնակի ճանաչված պետությունների հետ կապերն էլ ավելի խորացնել՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի հետ։ Գիտեք նաև, որ ունենք մի շարք բարեկամական խմբեր, այդ թվում՝ Արցախ-Ֆրանսիա, դրանք ևս պետք է աշխուժացնել։ Եթե մեզ հաջողվի, օրինակ, մեկ նիստ գումարել Արցախում, մեկ նիստ էլ՝ Փարիզում, ես դա շատ  մեծ առաջընթաց կհամարեմ։

– Տպավորություն է, որ Արցախում մեծ կադրային փոփոխություններ են սպասվում։

– Ժամանակից առաջ չընկնենք։ Երբ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը վերջանա, 20 օրվա ընթացքում կառավարության նոր կազմը հայտնի կլինի։ Ըստ այդմ մենք կհասկանանք՝ կա՞ն շատ փոփոխություններ, թե՞ ոչ։

Ասեմ, որ խորհրդարանում շատ փոփոխություններ կան։ Այս պահին, իմ տվյալներով, նախկին 33  պատգամավորներից 10-ն է մտնում խորհրդարան, մնացածը նոր  պատգամավորներ են։

– Սպասո՞ւմ եք աջակցություն նաև Սամվել Բաբայանի ղեկավարած  «Միասնական հայրենիք» կուսակցությունից։

– Ասեմ, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ու «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հանդիպել են։ Քննարկումների առաջին փուլն ավարտվել է,  ու մենք պատրաստ ենք համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ ևս՝ եթե ցանկություն լինի։ Վիտալի Բալասանյանի և «Արդարություն» կուսակցության կողմից նման ցանկություն չեղավ, նույնիսկ չեն շնորհավորել  նորընտիր նախագահին։ Այսինքն՝ երևում է, որ ընդդիմությունը  Վ. Բալասանյանի կուսակցությունն է։ Իսկ մնացած ուժերի հետ համագործակցության արդյունքները պարզ կդառնան առաջիկայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում