«Ուկրաինան շատ արագ արձագանքեց կորոնավիրուսային համավարակի նորությանը, և անմիջապես հաջորդ օրը՝ մարտի 12-ին հայտարարվեց կարանտին։ Ձեռնարկվեցին այն նույն միջոցները, ինչ որ ամբողջ աշխարհում։ Ուկրաինայի քաղաքներում փակեցին բոլոր հաստատությունները, բացի սննդամթերքի խանութներից ու դեղատներից։ Չեղարկեցին զանգվածային միջոցառումները՝ համերգներ, կինոդիտումներ, փակեցին ուսումնական հաստատությունները, գրեթե անմիջապես փակեցին մետրոն, բայց հասարակական տրանսպորտը շարունակեց աշխատել։ Սակայն առայսօր չի աշխատում միջքաղաքային տրանսպորտը։ Կարանտինն առավելագույնս պահպանվում է Կիևում։ Այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսին Օդեսան, Դնեպրը և Խարկովն են, մեկ ամիս հետո կարանտինային իրավիճակն ավելի մեղմ էր։ Այս ամենով հանդերձ՝ Ուկրաինայում մարդկանց մեծ մասը ձգտում է պահպանել կարանտինային միջոցառումները՝ դիմակներ, ձեռնոցներ, ակնոցներ է կրում, պահպանում է սոցիալական հեռավորությունը»,- Օդեսայից Ուկրաինայում տիրող իրավիճակին է ծանոթացնում լրագրող Դիանա Մանուչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։