Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սադրանք սահմանին ու Երևանի կենտրոնում

Նախօրեին Երևանի կենտրոնում, գիշերը, տեղի է ունեցել միջադեպ, որի թիրախում է եղել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ինչ-որ մի անձ տեսախցիկը միացրած մոտեցել է արտաքին գործերի նախարարին, գիշերը ուշ ժամի, և բավականին սադրիչ տոնով հարցեր ուղղել արցախյան կարգավորման գործընթացի մասին՝ նախարարին գործնականում մեղադրելով ոչ բավարար հայրենասիրության համար: Այդ հանգամանքը նկատելիորեն հունից հանել է արտաքին գործերի նախարարին, ինչին թերևս նպաստել է թե՛ այն, որ հարցերը հնչել են սադրիչ տոնով, թե՛ այն, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը, այսինքն՝ աշխատանքային ծանր օրվա ավարտին:

Սակայն կա թերևս նաև մեկ այլ հետաքրքիր «զուգահեռ». նախօրեին ադրբեջանական ուժերը գնդակոծել են Տավուշի սահմանային Բերքաբեր գյուղը: Լռել են հայկական զինուժի պատասխանից հետո: Բերքաբերի ուղղությամբ կրակն էլ եղել է ԱՊՀ երկրների արտգործնախարարների տեսակոնֆերանսից հետո: Տեսակոնֆերանսից առաջ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել էր, թե հայկական կողմը իր կոշտ դիրքորոշմամբ արգելակում է բանակցությունը և չի ուզում խաղաղ կարգավորում: Տեսակոնֆերանսի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Մնացականյանը պատասխանել էր՝ արտահայտելով Երևանի դիրքորոշումը: Դրանից հետո Բերքաբերի ուղղությամբ կրակը վկայում է, որ իրականում Երևանը ԱՊՀ արտգործնախարարների ձևաչափում բավականին կոշտ պատասխան է տվել Ադրբեջանին: Դրան էլ փաստորեն հաջորդում են Բերքաբերի ուղղությամբ կրակը և Հայաստանի արտգործնախարարի հանդեպ սադրանքը Երևանում՝ կեսգիշերին:

Իհարկե, չկա որևէ փաստական կապ՝ այսպես ասած, սահմանային և կեսգիշերային սադրանքների միջև, բայց պատկերը բավականին խոսուն է՝ հատկապես նկատի ունենալով այն, որ նախարարին մոտեցողն անընդհատ հղում է արել Լավրովի հայտնի հայտարարությանը: Դա այն դեպքում, երբ Երևանը գործնականում դրանից հետո բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ վարչապետի, արտգործնախարարի, ԱԳՆ խոսնակի մակարդակով շատ հստակ է տվել դրա հետ կապված կոշտ պատասխանն ու Հայաստանի դիրքորոշումը: Դա միայն Բաքվի՞ն դուր չի եկել, թե՞ նաև Ռուսաստանին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում