Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիս ամսին:
Այս մասին գրում է Bleacher Report-ը: Իտալիայում մտածում են Սերիա Ա-ն հունիսի 13-ին վերսկսելու մասին: Այժմ ակումբները սկսել են մարզումները, սակայն ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով և միայն հաջորդ շաբաթ կկարողանան մարզվել ընդհանուր խմբով:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ժամանակից շուտեզրափակվել, եթե այս մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի 14-ը: Կորոնավիրուսի պանդեմիայիպատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին:Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: