Chanel-ը բարձրացրել է իր ապրանքների գները՝ ընկերության խանութների աշխատանքի աստիճանական վերսկսմանը զուգահեռ, հաղորդում է Reuters-ը: Գների բարձրացումը կազմել է 5-17% և հիմնականում ազդել է կաշվե պայուսակների և կաշվե այլ արտադրանքների վրա:
Chanel-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ ընկերությունը Ֆրանսիայում վաճառվող իր արտադրանքի գները բարձրացրել է դեռ երկուշաբթի: Գները աստիճանաբար կթարմացվեն նաև այլ շուկաներում: «Մեր արտադրողների համար այս բարդ ժամանակաշրջանում Chanel-ի համար կարևոր է շարունակել նրանց աջակցությունը լավագույն եղանակներով»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Chanel-ի ներկայացուցիչը նշել է, որ փորձում են այնպես անել, որ ընկերության տարբեր երկրներում վաճառվող ապրանքների գները մոտավորապես նույնը լինեն: