Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Ռոստոմյանն այնքան գումար է մսխել, որ նրան վռնդել են

Հայ հաշմանդամ առագաստանավորդները նոր են վերադարձել Անգլիայի Բեյմոնդ քաղաքից, որտեղ օրերս հաշմանդամների առագաստանավային սպորտի աշխարհի առաջնությունն էր:

Սակայն, ցավոք, հայերը չեն կարողացել թույլտվություն ձեռք բերել՝ մասնակցելու Լոնդոնում կայանալիք խաղերին, քանի որ մրցումների ընթացքում դիպված է արձանգրվել. առագաստանավորդներից Հովհաննես Շիրազ Կոստանյանը չի կարողացել հավասարակշռությունը պահել և ջուրն է ընկել: Չնայած թիմը լավ էր պատրաստվել, բայց նման միջադեպեր էլ են լինում, և մեկ մարզիկի բացակայության պատճառով թույլ չի տրվել, որ մասնակցեն խաղերին:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

Մեր թիմը հույս ունի, որ 2016 թ. Բրազիլիայում կայանալիք խաղերից հաղթանակով կվերադառնան:

Առագաստանավորդ Սևակ Մխիթարյանը ասաց, որ սա իրենց համար շատ մեծ փորձ էր, ինչպես նաև հույս հայտնեց, որ առաջիկայում հաղթանակ կապահովեն: Իսկ Հովհաննես Շիրազ Կոստանյանը նշեց, որ իր երազանքն է եղել մասնակցություն ունենալ այդ սպորտաձևի մրցումների ու հաղթել, և հույս հայտնեց, որ հաղթնակի հետ կապված իր երազանքը կիրականանա: Հարկ է նկատել, որ 4 տարի է՝ ինչ նա զբաղվում է այդ սպորտաձևով:

Մեր մարզիկների ծախսերի 80 տոկոսը հովանավորել է լոնդոնաբնակ բարերար Րաֆֆի Մանուկյանը, մնացածը՝ «Փյունիկ» միությունը և Կոստանյանների ընտանիքը:

Ունեն կառավարությանը և հայ գործարարներին ուղղված մի շարք նամակներ, որոնցով խնդրում են հովանավորել մրցույթները, բայց՝ ապարդյուն, միշտ մերժումներ են ստանում: Այնինչ, խաղերին մասնակցող 20 հարուստ երկրները հովանավորվել են ոչ միայն պետության, այլև մի շարք հայտնի ապրանքանիշների կողմից: Իսկ Ադրբեջանը և պետական, և նավթային դոլարներից է աջակցություն ստանում։

Հայաստանում հաշմանդամ բասկետբոլիստների թիմը հովանավորում է ՊՆ-ն:

Ի դեպ, Հայաստանում 190 հազար հաշմանդամ կա, որոնց 30 տոկոսը երիտասարդներ են: Իսկ նրանց խնդիրները նույնն են, ինչ մյուսներինը։ Հակոբ Աբրահամյանի խոսքերով՝ պարզապես նրանց համար տեղաշարժվելու և զբաղվածության խնդիրներն են ավելի բարդ:

Լրագրողներից մեկի հարցին՝ հաշմանդամների հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռուստոմյանի հետ համագործակցո՞ւմ են, թե՞ ոչ, Հակոբ Աբրահամյանը պատասխանեց, որ չեն համագործակցում: Ավելին՝ Ռոստոմյանը իրենց մարզիչներից է եղել, որը իրեն լավ չի պահել, և վռնդել են: Իսկ պատճառն այն է, որ գրանտային կառույց է ստեղծել և ահռելի գումարներ մսխել, ըստ Հակոբ Աբրահամյանի՝ այնքան գումար, որքան իրենք վերջին 15 տարում են ստացել:

Հիշեցնենք, որ մարտին լեռնադահուկային մարզաձևից Ուկրաինայում սլավոնական երկրների բաց առաջնությանը մեր հաշմանդամ լեռնադահուկորդներից Մհեր Ավանիսյանը ոսկե մեդալ նվաճեց, իսկ աղջիկներից Գայանե Ռուստամյանը՝ բրոնզե մեդալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում