ՖԻՖԱ-ն 2019/20 մրցաշրջանի համար չի ընտրի տարվա լավագույն ֆուտբոլիստին և չի անցկացնի «The Best» մրցանակաբաշխությունը:
Այս մասին գրում է Marca-ն: Մրցանակաբաշխությունը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին, սակայն այն չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: «The Best» մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվում էին ՖԻՖԱ-ի կողմից ընտրված լավագոըյն ֆուտբոլիստը, լավագույն կին ֆուտբոլիստը, լավագույն կին և տղամարդ մարզիչները, լավագույն դարպասապահները և այլն:
Նախորդ տարի լավագույնի տիտղոսին արժանացել էր Լիոնել Մեսին: