Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Անվտանգությունը մշակույթի ծնունդ է կամ մինչև կապիտալը «չմշակույթեցնես», մշակույթը չես կապիտալիզացնի

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեր ծնողները մեզ փոքր տարիքից ասում են խելոք մնա, թե չէ միլիցա կկանչենք, կամ բժիշկը կգա կսրսկի, մեշոք պապուն կգա եւ այլն, այսինքն՝ փոքր տարիքից ինչ-որ վախեր են մեր մեջ սերմանում, որոնք մինչեւ կյանքի վերջ մեզ հետ են մնում։

Երբ երեխան հարց է տալիս ծնողին, թե բալիկը որտեղից է առաջանում, ու երբ ծնողն ասում է, թե արագիլն է բերել, կամ կաղամբի մեջից ենք հանել, երեխան գնում հարեւանից է հարցնում, բակից է հարցնում, և նրան ճիշտն են ասում, ու այսուհետ վստահելի կապը երեխայի եւ ծնողի միջև կտրվում է։

Երեխան ծնողին ներողաբար շարունակում է սիրել, բայց ծնողը դադարում է հեղինակություն լինել նրա համար։ Ես չգիտեմ, որեւէ մեկին, ով կասի, որ սեռական դաստիարակության մասին գիտելիքները տվել են ծնողներս, իրականում դա շատ մեծ խնդիրների է հանգեցնում, ու այն մարդկանցից, ումից մենք ինֆորմացիա ենք ստանում, կարող են օգտվել մեր վստահությունից, ու այն բոլոր այլասերությունները, որոնց մասին, որ լսում ենք, կոտրել են բազմաթիվ կյանքեր ու տարբեր մարդկանց հոգեբանական ծանր հարվածներ են հասցրել, ու այս ամենի հետ բազմաթիվ մարդիկ ապրում են։

Ես կարող եմ հիմնավորել, որ նման մշակութային դաստիարակության պակասը բերում է անվտանգության խնդիրների։

Հայաստանում կանանց մոտավորապես 26 տոկոսը երեխա ունենալու խնդիր ունի, ու մեծ մասն այս չբերությունների պատճառների դեռ փոքր հասակից մեր մեջ նստած են։

Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք կորցրեցինք մեզ համար կարևոր կյանքեր, ու բոլորս այդ կորուստը շատ ծանր էինք տանում։ Մենք՝ մարդիկ։ Բայց պետության համար համ չծնվածն է կորուստ համ զոհավածը։ Բանակի 25 տոկոսը չի ծնվում, ոչ մեկին չի հուզում, եւ մեր պետության խնդիրը պետք է լինի, որ չծնված երեխաները ծնվեն, եւ մարդկային ռեսուրսի շնորհիվ պետությունը կդառնա ավելի անվտանգ, կհզորանա:

Վերջապես մեր փոքր քանակությունն է բերում նրան, որ մենք զրկվում ենք արդյունաբերության տարբեր ճյուղերից, որոնք դեմոգրաֆիկ մեծ խնդրի արդյունք են, բայց երբ ուսումնասիրում ես դրա պատճառները, հասկանում ես, որ մի մասը գտնվում է մշակութային տիրույթում, մի մասը թողել գնացել է երկրից։ Արդյո՞ք կարելի է հիվանդ ծնողին թողնել ու գնալ, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը գնացողներն ասում էին՝ մեր պետությունը կոռումպացված է եւ այլն, արդյո՞ք նրանք ստացել են այն դաստիարակությունը, որ պետությունը լքելն ու ծնողին լքելը նույն բանն է, եթե անգամ հիվանդ է պետք է բուժես, ինչպես ծնողիդ ես բուժում, եթե մենք սկսկենք այդպես դաստիարակել մեր երեխաներին, նրանք չեն թողնի գնան, եթե մենք մեր բառապաշարից հանենք «Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունը, նրանք չեն գնա այնտեղ, որտեղ կա հաց, այլ այստեղ այդ «հացը» կվաստակեն։ Սա բանակի, անվտանգության, երկրի տնտեսական անվտանգության, երեխաների անվտանգության, անձեռնմխելիության հարցերի մասին խնդիր է։ Եվ եթե մենք կունենանք լուծել այն, ապա այլ պետություն ու հասարակություն կդառնանք։ Սրանք խնդիրներ են, որոնք կարելի է լուծել։ Այս խնդիրների լուծումները կոչվում է դաստիարակություն, մշակույթ, կրթություն։

Իմ համոզմամբ համոզմամբ՝ մենք այնպես չենք դաստիարակում մեր երեխաներին, որ ուրախանան ուրիշների հաջողությամբ ու հարստությամբ։ Հայտնի անեկդոտ կա։

«Առանց այն էլ գործերս վատ էին, հիմա էլ հարևանս է մերսեդես գնել»։

Մեր հասարակությունը պետք է տարբերի փողատիրոջը հարուստ մարդուց․ «Ինչու ենք հարստությունը մենակ փողի հետ կապում, ինչո՞ւ չեք ասում ՝ ունեք 265 ընկեր եւ դուք հարուստ եք, որ դուք ծնվել եք օրինակ՝ Բերդ քաղաքում և հարուստ եք ձեր բնօրանով, ինչո՞ւ է մեր հասարակությունն ամեն ինչ կապում փողի հետ․․․։ Ես այս բոլոր հարցերում տեսնում եմ կրթական ու մշակութային խնդիրներ։ Մենք պիտի փոխվենք։

Տեսնես կորոնավիրուսը կօգնի՞։

https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10220403692674655

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում