Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՃՈ ծածուկ ծառայությունը նոր չէ, 2006-ից գործում է. Պետք չէ մարդկանց ավելորդ անհանգստության և լարվածության մեջ պահել

Երկու օր է՝ ակտիվորեն քննարկվում է Ճանապարհային ոստիկանության նորամուծությունը՝ ծածուկ ծառայությունը։ Կարծիքները տարբեր են՝ ծառայությանը և՛ կողմնակիցներ կան, և՛ դեմ արտահայտվողներ։ Շատերն էլ երեկվանից պնդում են, որ  ծածուկ ծառայության վերաբերյալ կառավարության համապատասխան որոշում չկա։

Հիշեցնենք՝ երեկ հայտարարվեց, որ Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ ՃՈ աշխատակիցները այդպես կհայտնաբերեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած վարորդին, բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը, կտուգանեն։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը կառավարության նոր որոշման մասին չէ։ Ծածուկ ծառայությունը իրականացվելու է 2006 թվականի 1769-Ն որոշման հիման վրա, որտեղ նշվում են  խառը և ծածուկ ծառայության մասին իրավակարգավորումները. «Այսինքն՝ այս գործիքակազմը եղել է 2006 թվականից, պարզապես չի կիրառվել կամ ինչ-որ ժամանակ գուցե կիրառվել է։ Միգուցե հիմա այդ իրավակարգավորումը որոշակի շտկումների կարիք ունի, քանի որ 14 տարի է անցել, բայց դա հայտնագործություն չէ։ Դա այն է, ինչ հիմա անում է Ճանապարհային ոստիկանությունը, պարզապես հիմա մեքենաները գունագրաֆիկ, լուսային ազդանշաններով կահավորված չեն։ Մնացած ամեն ինչ նույնն է, ինչ ՃՈ տեսուչների գործառույթներն են»,- ասաց Ղահրամանյանը։

Անդրադառնալով ծառայության անհրաժեշտությանը՝ Ղահրամանյանը հիշեց 2018 թվականի հունվար ամիսը, երբ ՃՏՊ-ների պատճառով զոհերի թիվը զգալի աճել էր նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, և արդեն 2018 թվականի փետրվար ամսին ներդրվեցին շարժական արագաչափերը, ինչը կտրուկ նվազեցրեց փետրվար ամսվա զոհերի թիվը. «Դա այն ժամանակ պահանջված էր, դրական իմաստով շարժական արագաչափերը իրենց ազդեցությունը թողեցին։ Այժմ կրկին զգալի է, որ այն վայրերում, որտեղ չկա տեսախցիկ, վարորդների զգալի մասը պարտադիր իրավախախտում է իրականացնում։ Նույնիսկ դեպքեր են եղել, որ ոստիկանը արձանագրություն  կազմելիս հարցնում է, թե ինչու է իրավախախտում թույլ տվել, իսկ վարորդը պատասխանել է, որ ինքը չգիտեր, թե այդ վայրում կարող էր ճանապարհային ոստիկան լինել։ Այսինքն՝ վարորդների մեծ մասը ցանկություն ունի իրականացնելու իրավախախտում այն վայրերում, որտեղ որ չկան տեսանելի վերահսկողական մեխանիզմներ։ Հետևաբար, հաշվի առնելով հատկապես վերջին շրջանում շատ նոսր երթևեկության պարագայում զոհերի թվի չնվազումը, կարծում եմ՝ ծածուկ ծառայության կարիքը կա, բայց թե որքանով այն արդյունավետ կլինի կամ արդյունավետ կլինի՞ առհասարակ, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում այս ծառայությունը իրենից ոչ մի բացասական բան չի ենթադրում»,- ասաց Ղահրամանյանը։

Ի դեպ, այս ծառայությունը գործում է  մի շարք երկրներում, այդ թվում՝ Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը ևս փաստում է, որ կառավարության որոշումը նոր չէ, ծածուկ ծառայություն  էր գործում դեռևս 2006 թվականից, ու բացարձակ անհասկանալի է, թե ինչու է Ճանապարհային ոստիկանությունը նոր միայն «գովազդում» իր այդ ծառայությունը. «Այդ ծառայությունը սկսած 2006 թվականից մինչ օրս կիրառվում էր, պարզապես քնել-արթնացել են ու որոշել են ասել, որ այսուհետ կիրականացվի այդ ծառայությունը։

Այդ ծառայության  մեքենաները ավտոմեքենա չեն կանգնեցնում և չեն տուգանում։ Այդ ծածուկ ծառայության մեքենաները, այսպես ասած, աշխատում են  գրասենյակային պայմաններում։ Այլ կերպ ասած, այդ ծառայությունը Ճանապարհային ոստիկանության կիսագաղտնի բաժինն է։ Իրենց աշխատանքը բոլորը գիտեն՝ մեքենան շրջում է, ու միջից նկարում են։ 02-ով նման տեսանյութեր, կադրեր հաճախ կարելի է տեսնել։ Ծածուկ ծառայության տեսուչները խախտում նկատելիս տվյալները հաղորդում են տարբերանշանով  Ճանապարհային ոստիկանության մեքենային, նա էլ տուգանում է։ Սա է ամբողջը»,- ասաց Խաչատրյանը։

Իսկ թե ինչու է հիմա այն ներկայացվում որպես նոր ծառայություն, Խաչատրյանի համար պարզ չէ: «Մինչև  հիմա չի եղել դեպք, որ այդ ծածուկ ծառայության ոստիկանը խախտում նկատելիս ազդանշանը դնի մեքենայի գլխին ու գնա տուգանի իրավախախտում անողին։ Եվ հետո՝ օրենքն էլ դա թույլ չի տալիս։ Հակառակ դեպքում քաոսային վիճակ կառաջանա, ով լույսերով դիմացինին կանգնեցնի՝ պետք է կանգնի տուգանվի՞։ Դա աբսուրդ է։ Իսկ ոստիկանության այդ տեսանյութը անհեթեթ տեսանյութ է, որը ավելորդ տեղը մարդկանց անհանգստություն է պատճառում»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ծառայության արդյունավետությանը՝ Խաչատրյանը նշեց, որ դրա արդյունավետությունը կտևի երկու շաբաթ և վերջ, ինչպես շարժական արագաչափերի, «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ շրջանաձև երթևեկության, այնպես էլ մի շարք այլ ծառայությունների և փոփոխությունների դեպքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում