Վարչական դատարանում այսօր` մայիսի 13-ին, սկսվել ու անմիջապես հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Քրեակատարողական հիմնարկի գործով դատական առաջին նիստը, որը վարել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:
Դատական այս գործով պահանջում են դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը՝ առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը, նշվածն ամեն դեպքում, ներառում է մինչև ժամկետի ավարտը բացառել Ռոբերտ Քոչարյանի պահելը որևէ քրեակատարողական հիմնարկում, ընդունել վարույթ: