Մայիսի 13-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաքուրք և Մեթինա շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 4 քուրդ զինյալ է սպանվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»(PKK- ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ, նշված է նախարարության Twitter-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ:
Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։