Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքեր և ինչ նպատակով են ֆեյք լուրեր տարածում Հենրիխ Մխիթարյանի մասին

«Ռոման» չի դադարեցրել բանակցությունները Լոնդոնի «Արսենալի» հետ ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի՝ լոնդոնյան ակումբն ուզում է ամեն գնով վաճառել Մխիթարյանին և կարող է համաձայնության գալ «Ռոմայի» հետ: Ավելի վաղ լուրեր կային, թե Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում, և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալի» հետ: Մեր ֆուտբոլիստին դուր է գալիս աշխատանքը Հռոմի թիմում և Ֆոնսեկայի հետ: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջնությունը դադարեցված է, բայց բանակցությունների արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանի ավարտը՝ անկախ նրանից, թե երբ այն կավարտվի:

Հայաստանի ազգային հավաքականի ավագի շուրջ ստեղծված իրավիճակին նախօրեին անդրադարձել էր նրա իտալացի գործակալ Մինո Ռայոլան՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվել։ «Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալին» իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,- հայտարարել էր Ռայոլան։

Իսկ ովքեր և ինչ նպատակով են տարածել նման տեղեկություն։ Այս տարվա մարտի վերջին բրիտանական Daily Mail-ը տեղեկություն տարածեց, որ մեր ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում: Բրիտանական մեկ այլ պարբերական՝ The Sun-ը, գրել էր, որ Մխիթարյանը պաշտոնապես «Ռոմայի» խաղացող դառնալու համար պատրաստ է աշխատավարձի խոշոր կրճատման։ Պարբերականը նշել էր նաև, որ Մինո Ռայոլան պատրաստվում է առաջարկել «Արսենալին» վաճառել Մխիթարյանի տրանսֆերը։ Արդեն մայիսի 6-ին Corriere dello sport իտալական պարբերականը գրեց, որ Հենրիխ Մխիթարյանը Հռոմում մնալու վերջնական որոշում է կայացրել, և նա այս մասին հայտնել է լոնդոնյան «Արսենալի» ղեկավարությանը։ «Ես ինձ «Արսենալում» չեմ տեսնում։ Կարծում եմ՝ կկարողանաք պայմանավորվել «Ռոմայի» հետ իմ տրանսֆերի մասին, քանի որ ես ուզում եմ մնալ այստեղ»,- իբր ասել էր Մխիթարյանը։ Corriere dello sport-ը ևս նշել էր, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստի գործակալն աշխատում է նրան «Ռոմայում» պահելու ուղղությամբ։

Ստացվում է, որ թե՛ Իտալիայում և թե՛ Անգլիայում ցանկությունը մեծ է, որ Մխիթարյանը կարիերան շարունակի «Ռոմայում», և վերջինս գնի հայ կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը։ Այս նպատակով հեղինակավոր լրատվամիջոցների կողմից շարունակ կեղծ տեղեկություններ են տարածվում գործընթացի վերաբերյալ։ Նպատակը պարզ է՝ փորձ է արվում մանիպուլյացիոն եղանակով ստեղծել տպավորություն, որ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալն այլընտրանք չունի։ Այո, Մխիթարյանը մի քանի անգամ նշել է, որ ցանկանում է մնալ իտալական թիմում, բայց այն, որ մեր հավաքականի ավագը զրուցելու կամ այլ եղանակով իր մտադրության մասին հայտնել է «Արսենալի» ղեկավարությանը՝ ընդունենք, որ ֆանտաստիկայի ժանրից է։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը՝ ի դեմս Մխիթարյանի, չէր կարող նման քայլի գնալ։

««Ռոմայում» ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք գեղեցիկ ֆուտբոլ, որն ինձ շատ ավելի հարմար է: Այո, նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք հարձակողական ոճով՝ փորձելով գնդակը պահել առջևի գծում։ Կրկնում եմ, որ ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը: Արդյոք կմնա՞մ Հռոմում: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ, և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում մեկ թիմում ես, իսկ որոշ ժամանակ անց՝ արդեն մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»,- ասել էր Մխիթարյանը։

Ֆոնսեկան իր հերթին էր հայտարարել, որ ցանկանում է շարունակել աշխատանքը հայ ֆուտբոլիստի հետ։ «Նախկինում ասել եմ, իսկ հիմա հաստատում եմ՝ այո, ես ուզում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը մնա «Ռոմայում»։ Նա իր հերթին ցանկանում է կարիերան շարունակել «Ռոմայում»։ Համավարակի հետևանքով հիմա չնախատեսված դադար է, սակայն շուտով պետք է խոսենք «Արսենալի» ղեկավարության հետ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ։ Նա մեծագույն խաղացող է ու մեծագույն մարդ»,- Corrirere dello Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ֆոնսեկան։

Վերջերս իտալական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ «Ռոման» Մխիթարյանին պահելու համար պատրաստ է նրա տրանսֆերին կցել նաև 22-ամյա թուրք հարձակվող Չենգիզ Յունդերին: Ավելին, ըստ տեղեկության՝ Հռոմի թիմը ֆուտբոլիստի հետ «Արսենալին» կվճարի նաև մոտ 10 միլիոն եվրո: Այս գործարքի մասին խոսակցությունները զարգացում չունեցան, և հիմա կարելի է ենթարդել, որ դա ևս, այսպես կոչված, ֆեյք տեղեկություն էր։ Տեղեկություն, որը ևս նպատակ է հետապնդում մանիպուլյացիոն եղանակով ստեղծել տպավորություն, որ Մխիթարյանը պետք է ամեն գնով պայմանագիր կնքի «Ռոմայի» հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում