Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Սասունին չե՞ս ճանաչում, նրա մտածելակերպը, հոգին. մեր զենքը երբեք հայի դեմ չի եղել. Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ի՞նչ դիտարկումներ ունեք այս օրերին խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ի՞նչ հանգուցալուծում կունենա Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև շարունակվող  վեճը։

Իհարկե, լավ չէ, որ խորհրդարանում նման վիճաբանություններ են տեղի ունենում։ Բայց հետագա գործողությունները ցույց տվեցին, որ այդ ամենը սադրանքի արդյունք էր։ Վարչապետի խոսքն  առաջին պահին  կարող է կողմնակալ թվալ։ Ես լսեցի  իմ մարտական ընկերոջ կոչը՝ ավելի շատ հանգստացնող, հանդարտեցնող, իրավիճակը չլարելուն ու չսրելուն էր ուղղված։ Իսկ ահա Էդմոն Մարուքյանի խոսքը դրա հակառակն էր՝ այդ մարդն ուզում է նոր սադրանքների տանել։ Ես համոզվեցի, որ վարչապետը ճիշտ էր՝ գործ ունենք կազմակերպված, նույնիսկ մտածված սադրանքի հետ։ Ի՞նչ բառապաշար էր օգտագործվում, եղբայրն այնքան է իջնում, որ սրբությանն է կպնում, իսկ Սասունն իր բարձունքից չի իջնում՝ ա՛յ ոչնչություն, քեզ հնարավորություն է տրվում ներողություն խնդրելով այս դաշտից մաքուր դուրս գալ։ Առաջին պահին ինձ թվաց, որ Էդմոնն այդ ճանապարհին է, բայց հետագայում պարզ դարձավ, որ սա պարզ սադրանք է։ Վիզը կտրելը փոխաբերական իմաստ ուներ, այդքան իրար հետ պայքարի ճանապարհ եք անցել՝ Սասունին չե՞ս  ճանաչում, նրա մտածելակերպը, հոգին։  Չգիտեմ՝ ով է կանգնած այդ սադրանքի հետևում, բայց ինձ համար ողջունելի է, որ իմ մարտական ընկերն այդպիսի կեցվածք ցույց տվեց։ Մենք կոչ ենք անում բոլորին չտրվել սադրանքների, մեր ընկերը մնաց իր բարձունքի վրա, իսկ Էդմոն Մարուքյանը թող իմանա, որ մեր զենքը երբեք հայի դեմ չի եղել՝ Երանոսյան Լյովաներից սկսած, մենք չենք իջել իրենց մակարդակին։ Պատմությունն ու ժամանակը բոլորին իրենց տեղը կդնեն։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում իմ մարտական ընկերոջը ու կոչ եմ անում Էդմոն Մարուքյանին ու մնացած բոլորին ծառայություն մատուցելու ճանապարհից շեղվել, դա պատվաբեր չէ։

– Փաստորեն հեղափոխությունից երկու տարի անց ընդդիմություն-իշխանություն հարաբերությունն այդպես էլ չի դասավորվում երկրում։

– Քանի դեռ ընդդիմության աշխատաոճը հիմնված է  նախկինների թելը թելելու վրա, նրանց ջրաղացին  ջուր լցնելու տարբերակով են կայանալու՝ ոչինչ չի ստացվի։ Եթե ընդդիմությունը ձևավորվի կառուցողական ֆոնի վրա, շատ ողջունելի կլինի։ Ես շատ կուզեի, որ Հայաստանում այդպիսի ընդդիմություն ձևավորվեր՝ թե՛ խորհրդարանում, թե՛ արտախորհրդարանական դաշտում։ Նախկինների աշխատելաոճը պետք է մերժվի, մեզ այդպիսի ընդդիմություն է պետք։

– Այսօր, արձանագրենք, չունենք ընդդիմություն։

Ես հույս ունեի, որ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» այդ ճանապարհը կբռնեն, մանավանդ որ արտախորհրդարանական ուժերի դաշտում կա ՀԱԿ-ի նման հզոր, բալանսավորող  քաղաքական ուժ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում