Twitter Inc-ի աշխատակիցները, որոնք կորոնավիրուսային համաճարակի պատճառով աշխատում են հեռահար կարգով, կկարողանան այդ ռեժիմով աշխատել մշտապես: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ընկերության հայտարարությանը հղումով:
Հայտարարության մեջ ասվում է, որ անցած մի քանի ամիսները ցույց են տվել, որ ընկերությունը կարող է գործել այս եղանակով:
«Եթե մեր աշխատակիցները գտնվում են այնպիսի իրավիճակում, որը թույլ է տալիս նրանց աշխատել տնից, և նրանք ցանկանում են աշխատել այդ ռեժիմով մշտապես, մենք կօգնենք դա իրականացնել»,- հավելել են Twitter-ում:
Ընկերությունը նշել է, որ իր գրասենյակները կբացվեն սեպտեմբերից ոչ շուտ: