Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Չլինել իշխանության սպասավորը

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Հայաստանի հասարակական-քաղաքական թեմատիկայի գերակա շերտերում հայտնվեց հայ Առաքելական եկեղեցու խնդիրը: Հասարակության մի զգալի շերտ սկսեց բացահայտորեն իր դժգոհությունը հայտնել հասարակական-պետական կյանքում եկեղեցու դերակատարության, գործունեության ասպեկտների մասին, քննարկել եկեղեցու այս կամ այն գործը, այս կամ այն եկեղեցականի վարքը:

Ասել, թե այդ կապակցությամբ վերապահումներ հասարակությունը չուներ մինչեւ այդ` թերեւս կլինի սխալ: Սակայն արտահայտման առումով կար նկատելի զսպվածություն եւ նույնիսկ կաշկանդվածություն, բայց սկսած 2008 թվականից այդ ամենը կարծես թե զգալիորեն չեզոքացվեցին, եւ հանրությունը սկսեց արտահայտվել, արտահայտվել անկաշկանդ, առանց ավելորդ արգելակների: Այդ ամենն իհարկե դժվար է եւ սխալ կլինի միարժեքորեն գնահատել որպես դրական երեւույթ, քանի որ կան դրանից ակնհայտորեն օգտվել ցանկացողներ, պղտոր ջրում ձուկ որսալ ցանկացողներ: Սակայն այդպիսիք միշտ լինելու են, եւ այդ ամենից խուսափելու համար ազատ եւ անկաշկանդ մթնոլորտում կարեւոր խնդիրներ քննարկելուց հրաժարվելը կլինի ռազմավարական սխալ:

Պետք է պարզապես հասկանալ պատճառները, թե ինչու նախկինում կար զսպվածություն եւ կաշկանդվածություն եկեղեցու գործողությունները քննելու առումով, իսկ 2008 թվականից հետո այդ, այսպես ասած, տաբուն կամաց-կամաց սկսեց հաղթահարվել: Թող տարօրինակ չհնչի, բայց պատճառը այն շարժումն էր, որ ծավալվեց երկրում 2008 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ: Եկեղեցին առաջին հայացքից կապ չունի այդ շարժման հետ, կապ չուներ այդ պրոցեսների հետ, բայց աստիճանաբար նկատելի դարձավ, որ իշխանությունը կամաց-կամաց փորձում է եկեղեցուն օգտագործել իր քաղաքական նպատակների ու շահերի համար, իսկ շատ բարձրաստիճան եկեղեցապետեր էլ ուղղակի գնում են հաճույքով օգտագործվելու տարբերակով:

Կարկառուն օրինակներից կարելի է համարել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսի սերտ հարաբերություններն իշխանության առաջին դեմքերի հետ: Եթե դրանք լինեին զուտ անձնական տիրույթում, հասկանալի կլիներ… Սակայն դրանք դրսեւորվում են աշխատանքային, պաշտոնեական միջոցառումներում, ինչը լրիվ այլ բան է ցույց տալիս:

Իրավիճակի կուլմինացիան Մարտի 1-ն էր, երբ այդ օրը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի պահվածքը, երբ նա Ռոբերտ Քոչարյանից թույլտվություն էր հայցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն գնալու եւ նրանից հանդուրժողություն ակնկալելու համար, երբ թվում է, որ Կաթողիկոսը հենց հակառակը պետք է աներ եւ նախ Ռոբերտ Քոչարյանից հանդուրժողություն ակնկալեր եւ նույնիսկ պահանջեր, ինչպես, օրինակ, նույնը արեց Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը Վրաստանում ներքաղաքական լարվածության օրերին: Թող որ Ռոբերտ Քոչարյանը չլսեր նրան, թող մերժեր Կաթողիկոսին: Կարեւորը կլիներ այն, որ Ամենայն Հայոց Հայրապետը ընկալման կարժանանար հասարակության մոտ, քաղաքացիների համար կդառնար իսկապես բարձր արժեք, անկախ նրանց կրոնական համոզմունքներից:

Բայց այդ բանը տեղի չունեցավ, իսկ Մարտի 1-ին հաջորդած տարիների ընթացքում էլ եկեղեցու եւ իշխանության գործարքը հասավ արդեն ինչ-որ տեղ նույնիսկ ցինիկ դրսեւորումների՝ նյութական արտահայտություններ գտնելով հասարակության համար անհասկանալի եւ չփաստարկված հիմնավորումների տեսքով: Օրինակները հայտնի են, թերեւս չարժե եւս մեկ անգամ կրկնել: Սակայն այստեղ, թերեւս, պետք է դիտարկել պատասխանատվության մեկ այլ ասպեկտ: Եկեղեցու ղեկավարության, եկեղեցապետերի պատասխանատվությունը հասկանալի է, քննարկվում է եւ դեռ շատ կքննարկվի: Սակայն առկա իրավիճակում Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ հասարակության առկա վերաբերմունքի համար պատասխանատվության հսկայական բաժին ունի նաեւ հենց աշխարհիկ իշխանությունը, որն անխնա կերպով շահագործում է եկեղեցու անունն ու կարողությունները՝ հանուն քաղաքական իշխանության պահպանման, վարկաբեկելով «եկեղեցի» իստիտուտի արժեքը հանրային եւ պետական կյանքում:

Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունն ամեն ինչ արեց ընդգծելու համար, որ եկեղեցին, հոգեւոր հայրերը իր կողքին են, իսկ ով իրենց կողքին չէ՝ մոլորյալ է, եւ նույնիսկ ավելին՝ վտանգավոր է, հայ չէ: Իշխանությունն անխնա կերպով մսխեց Հայ առաքելական եկեղեցու հեղինակության ռեսուրսը, իսկ եկեղեցին էլ կարծես թե առանձնապես չդիմադրեց նրան:

Եվ այսօր պետք չէ մեղադրել եկեղեցու հանդեպ քննադատական, իսկ հաճախ նաեւ բավական կոշտ քննադատական դիրքորոշում որդեգրած անձանց, նրանց համարել ինչ-որ մութ պատվերի հետեւորդներ: Այդ մարդիկ ընդամենը արձագանքում են իրականությանը: Հետեւաբար պետք է աշխատել իրականությունը փոխելու ուղղությամբ, եւ այստեղ է, որ եկեղեցին անելիք ունի, հսկայական անելիք: Եվ այստեղ է, որ եկեղեցուն ամենից շատ կարող է օգնել եւ իսկապես անկեղծ ու անշահախնդիր ձեռք մեկնել հենց այն խավը, որն այսօր քննադատում է եկեղեցուն:

Եթե եկեղեցին, այսինքն` եկեղեցու այսօրվա ղեկավարությունը գործուն քայլեր ձեռնարկեն իսկապես իրավիճակը փոխելու, իշխանության քաղաքական շահը սպասարկողի դերից դուրս գալու եւ հանրության հոգեւոր-քաղաքացիական շահը սպասարկելու ուղղությամբ-, շատ դեպքերում վեր կանգնելով զուտ կրոնական դոգմատիկայից,- ապա ներկայումս եկեղեցուն քննադատության թիրախ դարձրած խավն առաջինն է կանգնելու Հայ Առաքելական եկեղեցու կողքին, կրկնում եմ՝ անկախ նույնիսկ այդ խավի տարբեր ներկայացուցիչների կրոնական համոզմունքներից եւ հավատամքից, ու աջակցելու է իրավիճակը փոխելու եկեղեցու գործունեությանը:

Սա ամենեւին պետք չէ ընկալել այն ենթադրությամբ, որ եկեղեցին պետք է ընդդիմադիր դառնա իշխանությանը: Ամենեւին: Պարզապես եկեղեցին պետք է դադարի լինել իշխանության սպասավորը՝ ուղղակի, թե անուղղակի, ու դեմքով շրջվի դեպի հասարակությունը, ոչ միայն պահանջի հասարակությունից, այլ նաեւ լսի եւ փորձի խորությամբ ընկալել հասարակության պահանջները՝ տեսնելով, որ դրանք ամենեւին էլ ինչ-որ քմահաճույքի կամ քաղաքական եւ կրոնական խմբակային շահերի արգասիք չեն, այլ հանրային առողջ ռեակցիա, «ձայն բազմաց»:

Ինչպես հայտնի է՝ «ձայն բազմաց, ձայն Աստծո»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում