Երեքշաբթի օրը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում Ամերիկայի հետ բանակցությունների վերաբերյալ բացատրել է. «Ամերիկայի հետ բանակցությունների ծրագրեր չկան, և ամերիկացիները ապացուցել են, որ նրանց հետ բանակցություններին և դրանց արդյունքներին չի կարելի վստահել»՝ գրում է parstoday.com-ը:
Իրանի արտգործնախարարը հավելել է. «Գրեթե ամբողջ աշխարհը եկել է այն եզրակացության, որ Ամերիկան անտեսում է իր հետ կնքված ցանկացած համաձայնագիր ցանկացած պահի, երբ կամենում է, ուստի ԱՄՆ ներկայիս կառավարությունը արդարացումներ փնտրելու փոխարեն պետք է շտկի իր պահվածքը»: