Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրառում է կատարել, որտեղ նշվում է, որ Իրանը կորոնավիրուսի հայտնաբերման 40.000 թեստ է ուղարկել Թուրքիա, Գերմանիա և այլ երկրներ։
Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական ծառայությունը Զարիֆի հայտարարության առիթով հերքում է հրապարակել, որտեղ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան Իրանից ընդհանրապես չի ստացել կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր։
Գործակալությունը գրել է, որ տեղեկատվությունը ստացել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից։