Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Խորհրդարանի քաղաքական դեֆիցիտը. բոլոր մանդատների վարկածը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հրաժարվել է մանդատը, այսպես ասած, համատեղ վայր դնելու իմքայլական առաջարկից, որ հնչեցրել էր մեծամասնության խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Խոսքը վերաբերում է հայտնի աղմկոտ միջադեպին և դրա առանցքային մասնակիցներին: Կասկածից վեր է, որ Մարուքյանի դրական արձագանքը Հայաստանում ստեղծելու էր որակապես այլ քաղաքական իրավիճակ, ինքնին փոփոխություն չբերելով խորհրդարանական ստատուս-քվոյի հարցում: Թե ինչպես կզարգանար այդ իրավիճակը, հնարավոր է իհարկե դիտարկել ամենատարբեր դասավորություններով, սակայն քայլը կլիներ բավականին ուժեղ:

Մյուս կողմից, այստեղ, իհարկե, հատկանշական է հարցը, թե ինչ էր լինելու խորհրդարանի հետ ընդհանրապես:

Ակնառու է, որ Հայաստանի թիվ մեկ քաղաքական կառույցում, թիվ մեկ քաղաքական ամբիոնում, իշխանության միակ առաջնային մանդատի կրող ներկայացուցչական մարմնում կա քաղաքականության ահռելի դեֆիցիտ, կա քաղաքական տեքստերի, քաղաքական բանավեճերի ահռելի պակաս:

Ըստ այդմ, խնդիրը բռունցքներով միջադեպի մասնակիցների մանդատը չէ, առավել ևս, որ ակնառու դարձավ քաղաքական մշակույթի խորքային խնդիրը միջադեպի առնչությամբ արձագանքների առումով: Ի վերջո, մենք ունենք քաղաքական կառույցի, քաղաքական և ներկայացուցչական թիվ մեկ, իսկ ներկայացուցչականության առումով էլ բացառիկ ամբիոնի քաղաքականացման հարց, գաղափարականացման հարց, որը հնարավոր չէ լուծել մի քանի մանդատի փոփոխությամբ: Սրան զուգահեռ, սակայն, կա հարց, իսկ ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ, եթե դնենք բոլոր մանդատների կամ, այլ կերպ ասած, խորհրդարանի արտահերթ ընտրության հարց: Գործնականում ոչ մի այլ պատկեր, որովհետև այն, ինչ այսօր կա խորհրդարանում, գործնականում հասարակական-քաղաքական դաշտի գերակշռող համայնապատկերի մի մասն է: Ըստ այդմ, քանի դեռ փոխված չէ այդ համայնապատկերը, մեծ հաշվով, ունենալու ենք նույն խորհրդարանը, պարզապես հնարավոր է այլ անվանումներով խմբակցություններով: Ըստ այդմ, հանրային օրակարգի թիվ մեկ հարցը պետք է դառնա հասարակական-քաղաքական համայնապատկերի որակական փոփոխությունը, բովանդակային փոփոխությունը: Ինչպե՞ս: Դա է հարցը, և դրա շուրջ քննարկումներ Հայաստանում այսօր չկան, որովհետև քննարկումների, այսպես ասած, «տրենդային» հարթակները՝ լինեն դրանք իշխանական, թե, այսպես ասած, նախկին իշխանական, զբաղված են բոլորովին այլ օրակարգերով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում