Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Ադրբեջանում փլուզում է. ո՞վ է ցանկանում հավասարեցնել Հայաստանը

Ադրբեջանում փակվել է երկու բանկ: Դրանից առաջ փակվել էր ևս երկուսը, և փաստորեն արդեն այդ երկրում փակվել է չորս բանկ: Իսկ պատճառը տնտեսական խնդիրներն են, նավթի գնանկումը, ինչը բերել է այդ բանկերի հետ կապված հուսալիության կորստի, և իշխանությունը որոշել է փակել բանկերը: Կունենա՞ այդ որոշումը շղթայական շարունակություն՝ բավականին բարդ է ասել, սակայն կասկածից վեր է, որ Ադրբեջանը բարդ տնտեսաքաղաքական իրավիճակում է: Այդ տեսանկյունից շարունակության մասին խոսելիս պետք է նկատի առնել այն, որ խոսքը լոկ բանկային համակարգի մասին չէ, այլ սոցիալ-տնտեսական խնդիրների քաղաքական հետևանքի մասին:

Այդ համատեքստում միշտ առաջին պլան է գալիս նաև այն, թե արդյոք այդ վիճակը Բաքվին կմղի՞ ռազմական արկածախնդրության՝ դրանով ծածկելով սոցիալական խնդիրները: Առերևույթ այստեղ կա տրամաբանական կապ, որին Հայաստանում տարբեր շրջանակներ պարբերական հղումներ են անում: Մյուս կողմից, սակայն, իրականում, սոցիալ-տնտեսական անկումային վիճակը կարող է անկանխատեսելի դարձնել Ադրբեջանի ներքին իրադրությունը, բայց ուղիղ կապ ունենալ ռազմական արկածախնդրության հետ թերևս չի կարող: Սոցիալ-տնտեսական անկումային վիճակում ռազմական արկածախնդրությունը Բաքվի համար կարող է դառնալ ընդհանրապես մեծամասշտաբ աղետի սկիզբ: Դա չի նշանակում, որ Ադրբեջանում չեն կարող քննարկել ոչ ադեկվատ որոշումներ ու դիմել որևէ փորձի, և այդ տեսանկյունից հայկական ուժերը պետք է լինեն գերզգոն:

Այդ ամբողջ պատմության ֆոնին ամենահետաքրքիրն այն է, սակայն, որ Հայաստանում ինչ-որ խմբեր քարոզչական գրոհ են սկսել հայկական բանկային համակարգի դեմ, որը, անկախ դրա հանդեպ հանրային ամենատարբեր վերաբերմունքից, Հայաստանում տնտեսական ամենաինստիտուցիոնալացված և կայացած, ամենակայուն սեգմենտներից է, ըստ այդմ՝ տնտեսական հուսալիության և անվտանգության որոշակի երաշխիքներից մեկը:

Եվ հատկանշական է, որ Հայաստանում այդ սեկտորը արժանանում է քարոզչական գրոհի այն պարագայում, երբ Բաքվի բանկային ոլորտը ուղղակի փլուզվում է: Ո՞վ է ցանկանում այդ իմաստով Հայաստանը հավասարեցնել Ադրբեջանին՝ հրահրելով արշավ ֆինանսաբանկային ոլորտի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում