Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել մադրիդյան այլ ակումբում:
Այս մասին գրում է AS-ը: Ռոդրիգեսը սկսել է բանակցությունները «Ատլետիկո»-ի հետ և գրեթե հասել է համաձայնության:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի կազմում չի տեսնում Ռոդրիգեսին, և ակումբը մտադիր է վաճառել կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը: