«Ժողովուրդների դեմոկրատական» Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը տեղափոխել է երկրի խորհրդարան։ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին նա գրավոր հարցում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացներից մեկը մայիսի 8-ին փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցու դուռը։ Բայց դա նրան չէր հաջողվել։