ՈՒԵՖԱ-ն հերքել է լուրերն այն մասին, որ կարող է հաջորդ մրցաշրջանում կրճատել Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլերը:
Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նախօրեին միջազգային ԶԼՄ-ները գրում էին, որ ՈՒԵՖԱ-ն քննարկում է մի տարբերակ, ըստ որի թիմերը միմյանց միջև մի հանդիպում կանցկացնեն և այն էլ չեզոք դաշտում, իսկ եվրագավաթային խաղերի քանակը կկրճատվի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնություննները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային: