Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Ղարաբաղյան հակամարտությունը այս ձևաչափով լուծում չի ստանալու. «մուկն ու կատվի խաղին» պետք է վերջ տալ

Դիվանագիտական «կրքերը» Արցախի շուրջ չեն հանդարտվում: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման մասին ապրիլի 21-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ Հայաստանի քաղաքական շրջանակներում, մեդիափորձագիտական դաշտում սկսվեց բանավեճ այն հարցի շուրջ՝ արդյոք Լավրովի նշած փուլային տարբերակը այսօր իրոք քննարկվո՞ւմ է, թե՞ Ռուսաստանի արտգործնախարարը պարզապես ստում էր, ռուսական քաղաքականության «ծիրին մեջ» գործող որոշ հայաստանցի փորձագետներ հայտարարեցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, ըստ էության, չհերքեցին Լավրովի խոսքերը: Թե ինչո՞ւ են այս մարդիկ ավելի շատ հավատում օտարերկրյա դիվանագետին, քան սեփական երկրի արտգործնախարարին, ով ասում է, որ «2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ», այլ հարց է:

Բայց ամեն դեպքում շատ կարևոր է պարզել՝ նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ կողմերին ներկայացված նախագիծը, որի մասին խոսում էր Ռուսաստանի արտգործնախարարը, ռուսական սեպարատ նախաձեռնությո՞ւն է, թե՞ այն նաև վայելում է մյուս համանախագահների աջակցությունը: Եվ այս իմաստով մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներից ստացված լուրը չափազանց հետաքրքիր է և ուշագրավ: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթը ԱՄՆ-ում գործող գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած համացանցային քննարկման՝ վեբինարի ընթացքում լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձել է Լավրովի հայտարարությանը՝ ասելով, թե չի պատրաստվում մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, բայց կարող է ասել, որ նա մի շարք իրավիճակներին վերաբերող բազմաթիվ ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես եկել:

«Վերջինը, օրինակ, վերաբերում էր Դոնբասում ստեղծված կացությանը և հնչեցվեց Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների նախորդ շաբաթ կայացած զրույցից հետո», – ասել է Քենթը` մեկ անգամ ևս ընդգծելով, որ ամերիկյան դիվանագիտության գլխավոր նպատակներից մեկը ղարաբաղյան կարգավորման շուրջ հակամարտող կողմերի միջև երկխոսության խթանումն է:

Ինչպե՞ս պիտի հասկանանք ամերիկյան Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի այս խոսքերը, որ Լավրովը ոչ այնքան օգտակար հայտարարություններով է հանդես գալիս: Նշանակում է՝ Միացյալ Նահանգները կողմ չէ՞ «Լավրովի պլանին»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

– Պարոն Քեռյան, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի այս խոսքերը ինչպե՞ս պիտի հասկանանք և ի՞նչ կասեք ընդհանուր այս թեմայի վերաբերյալ:

– Ես հետևյալ կերպ եմ մտածում, որ Լավրովի հայտարարությունը և դրա հետ կապված ամբողջ այս հուզական, անհանգստացնող և մտահոգ քննարկումները, որ տեսնում ենք Հայաստանում, կապված են այն բանի հետ, որ Լավրովը իր հայտարարության մեջ օգտագործեց այն միտքը, թե սեղանին դրված փաստաթուղթը ենթադրում է հիմնախնդրի փուլային լուծում (поэтапное решение): Եվ մենք սրանից անմիջապես եզրակացրեցինք, որ խոսքը հայտնի փուլային տարբերակի մասին է: Իմ կարծիքն այս հարցի կապակցությամբ այն է, որ 25-30 տարի շարունակվող բանակցությունների ընթացքում կարմիր թելի նման գնացել է պայքարը փուլային և փաթեթային տարբերակների շուրջ: Եվ մենք մոռանում ենք մի բան, որ այս երկու տարբերակների մեջ էլ մեզ ամենաշատը հետաքրքրողն ու անհանգստացնողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցն է: Եվ նկատի ունենանք այն հանգամանքը, որ մենք միշտ պնդել ենք փաթեթային լուծման վրա, որպեսզի առաջինը հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը, հետո նոր մյուս խնդիրները, բայց մեր վերլուծական դաշտը և այս հարցով մեկնաբանողները, հասարակությունն էլ միշտ մոռանում են, որ հայկական կողմը գրեթե ամբողջ ընթացքում միայնակ է մնացել փաթեթային տարբերակի պնդման հարցում:

Գուցե ես այդքան տեղեկացված չեմ, որովհետև բանակցային գործընթացը գաղտնի է, և շատ բաներ մենք չգիտենք և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ժամանակներից, և՛ ներկայիս բանակցություններից, նրբություններին, մանրամասներին չենք տիրապետում, բայց ամեն դեպքում իմ տպավորությունն այն է, որ փաթեթային լուծումը միշտ մենք ենք պնդել, բայց այն միշտ մերժել է Ադրբեջանը, իսկ համանախագահներն ավելի շատ թեքված եղել փուլային տարբերակին: Դրա համար, երբ Լավրովն ասաց՝ փուլային լուծում, դա սենսացիա չէր, դա միշտ էլ եղել է: Եվ բանակցային գործընթացը ձգվում է և փաստաթուղթը չի ստորագրվում, քանի որ հայկական կողմերը՝ Հայաստանը, Արցախը, պահանջում են կարգավիճակի ճշտում, հետո՝ մնացած հարցերը, իսկ նրանք երբևէ առաջնային պլանի վրա չեն դրել կարգավիճակի հարցը: Ահա այս առումով այն, ինչ եղել է 25-30 տարի, նույնը շարունակվում է նաև հիմա: Ի՞նչն է շարունակվում. շարունակվում է դիվանագիտական ճնշումը, բանակցային քաշքշուկները, կուլիսային տարբեր խոսակցություններն ու շփումները, և այս ամենի նպատակն այն է, որ Հայաստանին և Արցախին համոզեն, որպեսզի հայկական կողմերը համաձայնեն փուլային լուծմանը:

Բայց ես ձեզ մի ուրիշ բան կասեմ, որ մեզ մոտ համարյա թե անտեսվում է: Ես նկատել եմ, որ Ադրբեջանն էլ այդքան ոգևորված չէ այդ փուլային լուծումից, քանի որ այդ փուլայինի մեջ էլ կան բաներ, որ իրենց էլ են անհանգստացնում: Օրինակ, Արցախի կարգավիճակի հարցը փուլայինի դեպքում մղվում է երկրորդ պլան, բայց ամեն դեպքում այնտեղ կա կետ, որ ինչ-որ մի պահ լինելու է հանրաքվե և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ազատ կամարտահայտությամբ: Այս տարբերակում ադրբեջանցիներին կատաղեցնում է այն հանգամանքը, որ այստեղ իրենք չեն տեսնում այն ձևակերպումը, որ այդ կամարտահայտությունը պետք է լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Այստեղ նրանց աչքին գալիս է այն ահավոր տեսլականը, որ ինչ-որ մի պահ կլինի միջազգային վերահսկողությամբ հանրաքվե, և ի՞նչ երաշխիքներ իրենք ունեն, որ Լեռնային Ղարաբաղում մեծամասնություն կազմող հայ բնակչությունը կրկին չի արտահայտվի անկախության կամ Հայաստանին միանալու օգտին: Ահա այս հանգամանքն էլ է, որ իրենց այդքան անհանգստացնում է:

Փուլային տարբերակի մեջ իրենց անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) տարածքից դուրս գտնվող շրջանները ամբողջությամբ միանգամից չեն վերադարձվում Ադրբեջանին: Որքան տեղեկացված եմ՝ խոսքը գնում է 4-5 շրջանի մասին, և այդ վերադարձը առայժմ չի վերաբերում Քարվաճառին և Լաչինին, որոնց շուրջ հետո պիտի բանակցություններ գնան: Սա էլ իրենց սրտով չէ:

Մի ուրիշ բան էլ է անհանգստացնում ադրբեջանական կողմին՝ այդ տարածքները չեն վերցնելու ու պարզապես տան Ադրբեջանին. դրանք լինելու են խաղաղապահների տեղակայման գոտի, և դեռ հարց է՝ այնտեղ ո՞ր երկրի զորքը կլինի:

– Գուցե ռուսակա՞ն:

– Այո, ես էլ եմ այդպես կարծում: Հենց դա է խնդիրը, և ռուսական կողմի շահագրգռվածությունն էլ փուլային տարբերակի կապակցությամբ հենց միայն դա է, որ այդ տարածքները վերցնեն և այնտեղ ապահովեն ռուսական խաղաղապահների ներկայությունը:

– Ներեցեք, այստեղ մի փոքր ճշգրտում անեմ: Փուլային, փաթեթայինը կարգավորման մեթոդների մասին են, բայց Լավրովը խոսեց նախորդ տարվա ապրիլին Մոսկվայում առաջարկված նախագծի մասին: Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն էլ այդ հանդիպումից հետո հայտարարել էր, թե քննարկվել են 2016 թ. ռուսական առաջարկները, և մենք էլ գիտեինք, որ այդ առաջարկները Ապրիլյան պատերազմից հետո են արվել: Փուլային և փաթեթային մոտեցումների խնդիրն, իհարկե, կա, բայց խոսքն այս դեպքում կոնկրետ ռուսական ծրագրի՝ «Լավրովի պլանի» մասին է: Եվ մեկնաբաններն էլ ասում են, որ սա Հայաստանի համար ավելի անբարենպաստ ծրագիր է, քանի որ ի տարբերություն Կազանի փաստաթղթի՝ այս դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ավելի անորոշ է, և ինչպես արդեն նշեցինք՝ խաղաղապահները պիտի լինեն ռուսական զորքերից: Հայաստանի արտգործնախարարն էլ ասաց, որ «այո՛, հստակ լինենք՝ նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին»: Իսկ այն ժամանակ հենց այս տարբերակի մասին էր խոսվում: Իսկ Լավրովն էլ շատ հստակ ասում է, թե առաջին փուլում նախատեսվում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում»: Եվ այս իմաստով մարդկանց հուզականությունը կարելի է հասկանալ:

– Գիտե՞ք ինչ: Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այս ընթացքում հազար ու մի նախագծեր ու բանակցային փուլեր են եղել՝ Մադրիդյան սկզբունքներ, Կազան, Սոչի, «Լավրովի պլան» և այլն: Եվ եթե նայենք՝ մոտ 15-20 տարբեր մոտեցումներ, սկզբունքներ և նախագծեր են առաջարկվել, բայց դրանք չեն հրապարակվել, դրանց մասին տեղեկությունները շատ կցկտուր են: Օրինակ, եթե հիմա ասում ենք՝ քննարկում ենք «Լավրովի պլան», և եթե ես ձեզ հարցնեմ՝ ո՞րն է այդ պլանը և ի՞նչ է նախատեսում, ապա մենք դրա մասին պատկերացում ենք կազմում մամուլում եղած տեղեկություններից կամ փորձում ենք գլխի ընկնել դիվանագետների հայտարարություններից կամ ինչ-որ բառեր ենք հանում և փորձում ենք մեկնաբանել: Մի քանի օր առաջ «24news»-ին տված հարցազրույցում էլ ես շեշտեցի, որ ընդհանուր առմամբ գաղտնիությունը լավ բան է, եթե խոսքը գնում է էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման մասին, որպեսզի ավելորդ էմոցիաներ, անհանգստություններ, խժդժություններ չառաջանան, և երբ վերջնական փաստաթուղթ լինի՝ նոր ներկայացնեն կողմերին: Այս առումով գաղտնիությունը գուցե ինչ-որ օգուտ է; Բայց հիմա արդեն ես նկատում եմ, որ 25-30 տարի շարունակվող բանակցությունների այս գաղտնիությունը հանրության մոտ ստեղծել է դավադրությունների տեսություն, մարդիկ սկսում են մեկնաբանել, խոսել, կռվել, բանավիճել մի բանի շուրջ, բայց վերջում պարզվում է, որ դա նույնիսկ գոյություն էլ չի ունեցել: Եվ այս երկարատև գաղտնիությունը ստեղծել է այնպիսի մի լարված, ահնանգստացնող, նյարդային մթնոլորտ, որը երբեմն անցանկալի զարգացումներ է ստանում: Դեռ ավելին, այս կիսագաղտնի, գաղտնի ամբողջ շրջանը օգտագործվում է ներքաղաքական գործընթացներում տարբեր քաղաքական ուժերի կողմից՝ մեկը մյուսին մեղադրելու, դավաճան անվանելու կամ քաղաքական պրոցեսներում մեկը մյուսի սև PR-ը կազմակերպելու նպատակով, և այսպիսի մի փակ շրջան է ստացվել, կարծես իրականությունը մի բան է, իսկ այս քննարկումներն ու տուրուդմփոցը՝ մեկ ուրիշ բան:

Օրինակ, վերցնենք մերձավորարևելյան հակամարտությունները, որոնք իրենց բարդությամբ տասնապատիկ ավելին է, քան մեր հակամարտությունը, քանի որ այնտեղ աշխարհաքաղաքական ավելի լուրջ բախումներ կան, բայց նույն արաբա-իսրայելական հակամարտության կողմերը վաղուց դուրս են եկել այդ գաղտնիության շրջափուլից, և ով ինչ ծրագիր ունի՝ նախօրոք իր ծրագիրն ու առաջարկները պարզ, հստակ հայտարարում է ու գալիս բանակցությունների: Խնդրեմ, վերցրեք ԱՄՆ նախագահ Թրամփի ծրագիրը մերձավորարևելյան խաղաղության հաստատման մասին: Google-ով փնտրեք, բացեք և նայեք՝ քարտեզով հրապարակել է: Աշխարհի գերտերության նախագահն առաջարկում է հակամարտության լուծման իր տարբերակը՝ սկզբունքները՝ պարզ շարադրած, քարտեզն էլ՝ դրած, թե հրեական, արաբական հատվածները որո՞նք են լինելու, նույնիսկ թունելներն ու ճանապարհներն են գծված:

– Իսկ Ղարաբաղի հարցի պարագայում մենք նույնիսկ չգիտենք, թե ի՞նչ փաստաթուղթ է դրված սեղանին և ի՞նչ է քննարկվում:

– Այո, կեցցեք: Իսկ ի՞նչ է տուժել դրանից, ասենք, մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ոչ միայն չի տուժել, այլև ամեն ինչ պարզ է դարձել: Այսօր ամբողջ աշխարհը գիտի՝ ԱՄՆ նախագահ Թրամփը ի՞նչ պլան է առաջարկել:

Բոլորը գիտեն՝ պաղեստինյան կողմի պլանը որն է: Բոլորը գիտեն՝ Նեթանյահուն կոնկրետ որի վերաբերյալ ի՞նչ առաջարկ է անում: Դրանից ի՞նչ է փոխվել:

Ուստի այսօրվա այս «մուկն ու կատվի խաղին» պետք է վերջ տալ և պարզություն մտցնել պրոցեսի մեջ, որ մենք իմանանք ով ով է, ով ինչ դեմքով է: Թե չէ՝ քաղաքական գործիչները կանգնում, կուրծք ծեծելով՝ ասում են՝ «մենք հող ծախող չենք», «մենք հող տվող չենք», «մենք հող գրավող ենք», բայց հետո հանկարծ կարող է պարզվել, որ հակառակն է: Եվ այսպես շարունակ:

– ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի վերոնշյալ խոսքերը հաշվի առնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ ամերիկյան կողմն, ըստ էության, ասաց, որ «մենք դրան համաձայն չենք» կամ՝ «օգտակար չենք համարում այդ ծրագիրը»:

– Իմ կարծիքը հետևյալն է, որ կամա թե ակամա, օբյեկտիվ թե սուբյեկտիվ, մեր կամքից անկախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջազգայնացվեց: Տեսեք, թե ինչպիսին է վիճակը: Մինսկի խմբում կան 11 պետություններ, որոնց թվում կան մեզ թշնամիներ, կան չեզոքներ, կան բարեկամներ: Մինսկի խմբի մեջ են նաև Թուրքիան, Իրանը: Իսկ Համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, այսօր գլոբալ հակամարտության մեջ են Ռուսաստան-Արևմուտք ձևաչափով: Հիմա ենթադրենք, թե Ռուսաստանն ունի լուծման ինչ-որ տարբերակ, որը, կարող է, իսկապես մեր շահերից է բխում և իսկապես կարող է տանել դեպի խաղաղություն: Բայց եթե Միացյալ Նահանգները նայում է այդ տարբերակին և տեսնում է, որ այնտեղ իր տարածաշրջանային շահերը չեն ապահովվում, – իսկ նա բավական լուրջ ծրագրեր ունի այստեղ (չէ՞ որ ազատագրված տարածքները սահմանակից են Իրանին, որն ամենահզոր հակաամերիկյան ուժն է տարածաշրջանում), – ապա ամեն դեպքում չի կարող թողնել, որ այնտեղ ռուսական պրոյեկտ իրականացվի կամ ռուսական խաղաղապահներ տեղակայվեն՝ անկախ այն հանգամանքից, թե դա հակամարտությունը լուծում է, չի լուծում, դա մարդու իրավունքներին օգտակար է, թե վնասակար, հայ ժողովրդի շահերից է բխում: Հակամարտության միջնորդական առաքելության մեջ մտած բոլոր երկրներին առաջին հերթին հետաքրքրում է իրենց ներկայության և շահի ապահովումը, հետո նոր հակամարտության լուծումը:

Հետևաբար, եթե Լավրովն ասեր՝ մենք կողմ ենք փաթեթային լուծմանը, ապա վստահաբար ամերիկացիները դրա մեջ փնտրելու էին մի բան, որ դրան դեմ հանդես գան: Եվ նույնը կարելի է ասել Ռուսաստանի և Եվրամիության մասին՝ հանձին Ֆրանսիայի:

Ուստի ես չեմ հավատում, թե գալու է ինչ-որ մի պահ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի շահերը համընկնեն, և դրան կողմ լինեն Հայաստանն ու Ադրբեջանը, դա ընդունելի լինի Արցախի համար, հետո տարվի Մինսկի խմբի հաստատմանը և Իրանը, Թուրքիան և մյուս անդամները ևս հավանություն տան: Այս ամբողջ շիլափլավի մեջ մենք ինչպե՞ս ենք գտնելու այդ ընդհանուր հայտարարի լուծում, որը կապահովի խաղաղություն տարածաշրջանում:

Եթե ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հայտարարությանը նայում ենք այս ամբողջի պրիզմայով, ապա պարզ է դառնում, որ այս հակամարտության միջազգայնացումը տարել է այնպիսի մի փակուղային վիճակի, որ ես հաստատ համոզված եմ, որ ղարաբաղյան հիմնախնդիրը այս ձևով, այս ձևաչափով լուծում չի ստանալու, և դժվար թե կողմերը կկարողանան գտնել փոխզիջումային այնպիսի տարբերակ՝ լինի փաթեթային, թե փուլային, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում