Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 1,1 հազար մարդու մոտ COVID-19-ի թեստի դրական պատասխան է ստացվել։ Այս մասին Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
Վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը համավարակի ընթացքում հասել է 139774-ի։
Բացի այդ, վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 55 մարդ է մահացել։ Մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը 3841 է կազմում։
Հիվանդությունից Թուրքիայում բուժվել է 95780 մարդ։