Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը գրառում է կատարել Թվիթեր սոցիալական ցանցում` անդրադառնալով մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիային, որն ավելի հայտնի է Լանզարոտեի կոնվենցիա անվամբ:
«Շնորհավորում ենք Հայաստանին` Եվրոպայի խորհրդի` սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան, Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելու առիթով»,-գրել է Հոլթգենը:
https://twitter.com/CoESpokesperson/status/1259833005415239680?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1259833005415239680&ref_url=https%3A%2F%2Fwww.aravot.am%2F2020%2F05%2F11%2F1110988%2F