Հունվարի 31-ին հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում էր նաև ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու հարցը: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, որ ԵՊՀ ռեկտորի անունը հայտնի կդառնա մարտի 23-ին: Սակայն կորոնավիրուսով պայմավորված իրավիճակի պատճառով ընտրությունները փաստացի հետաձգված էն: Ինչ իրավիճակ է այսօր Մայր բուհում: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանի և Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանի հետ: