Սաուդյան Արաբիան եռապատկել է ԱԱՀ-ն կորոնավիրուսի համավարակի պատճառով ծանր հարված ստացած տնտեսության աջակցությանն ուղղված խստագույն միջոցների շրջանակներում՝ հայտնում է BBC- ն:
Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի չափը 5% -ից կբարձրանա մինչև 15%:
Բացի այդ, երկրում հունիսի 1-ից կդադարեցվի կենսապահովման աշխատավարձի վճարումը: Այս ամենը արվում է որպես կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում տնտեսությունը պահպանելու միջոցառումների մաս:
Ինչպես նշում է BBC-ն, Սաուդյան Արաբիայի բյուջեի եկամուտները լրջորեն տուժել են ոչ միայն COVID-19-ից, այլև նավթի գների անկումից: