Ռ. Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների միջնորդությունը օբյեկտիվորեն կմերժվի: «Կարծում եմ՝ դատավորը պետք է ունենա համոզմունք՝ արդյոք այդ անձի խափանման միջոցը փոխելով՝ չի մեծացնելու արդարադատությանը խոչընդոտելու վտանգը կամ փախուստի հավանականությունը»:
Փաստաբանի խոսքով՝ երաշխավորություն ներկայացրած անձինք՝ Արցախի և Հայաստանի նախկին վարչապետները կարծում են, որ իրենք կարող են Ռ. Քոչարյանի վարքը հսկել, և որ իրենց խոսքը նրա համար մեծ արժեք ունի. «Սակայն Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ և ասաց, որ դատարանը չպետք է սպասեր երաշխավորության, այլ պետք է հավատար իր խոստմանը, որ ոչինչ չի անի: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը չի հենվում երաշխավորների միջնորդության վրա, նրա հայտարարությունից պարզ դարձավ, որ նրանց չի ընդունում որպես իրեն խորհուրդ տվողներ»:
«Պաշտպաններն ամեն ինչ անում են, որ Ռ. Քոչարյանը Հայաստանից հեռանա, Ռ. Քոչարյանը պատրաստ չէ հրապարակավ լսել այս գործում առկա քրեական փաստերը»,- նշեց փաստաբանը,- Ռ.Քոչարյանը համարում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը ջուր է: Ցավալի է, որ մարդը ջուրն արյունից չի տարբերում:
Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ Քոչարյանի հույսը ՍԴ-ն է, որն այս կազմով որքան երկար կյանք ունենա, ժողովրդի կյանքն այդքան կարճ կլինի:
Մանրամասն՝ տեսանյութում: