Thursday, 28 03 2024
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը

Հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 35 քրգործ

2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ Լոռու, 3 քրեական գործ՝ Տավուշի, 1 քրեական գործ և 1 նյութ՝ Արագածոտնի, 3 քրեական գործ՝ Արարատի, 2 քրեական գործ՝ Կոտայքի, 3 քրեական գործ՝ Գեղարքունիքի և 12 քրեական գործ՝ Սյունիքի մարզային քննչական վարչություններում: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ այս քրեական գործերը ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումներում քննվում են մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում, և դրանց վարույթ ընդունելուց անմիջապես հետո իրականացվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, համայնքներին պատճառված գույքային վնասները վերականգնելու ուղղությամբ:

Այսպես՝

Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 8 գործերով և 1 նյութով պարզվել է համայնքներին պատճառված վնասի չափը՝ 71.657.595 ՀՀ դրամ, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 2.000.000 դրամ:

Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող 3 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 58.784.284 ՀՀ դրամ վնաս, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 14.494.000 ՀՀ դրամ:

Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերի նախաքննության փուլում, համայնքին պատճառված 7.296.445 ՀՀ դրամի վնասից վերականգնվել և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 1.200.000 ՀՀ դրամ:

Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 1 գործով և 1 նյութով համայնքներին պատճառված 7.598.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերով վերականգնվել և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել համայնքներին պատճառված 20.961.500 ՀՀ դրամ վնասից՝ 5.400.000 ՀՀ դրամը:

Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 2 քրեական գործերով, որպես վնասի հատուցում, համայնքներին պատճառված 18.873.000 դրամի վնասից, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 5.500.000 ՀՀ դրամը:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 13.560.925 ՀՀ դրամ վնաս, որից համայնքների բյուջե է փոխանցվել 7.075.075 ՀՀ դրամը:

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 12 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 47.320.472 ՀՀ դրամ վնաս, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 30.904.916 ՀՀ դրամ:

Այսպիսով՝ առերևույթ կատարված չարաշահումներով համայնքներին ընդհանուր առմամբ պատճառվել է 246.052.221 ՀՀ դրամի վնաս, որից, այս պահի դրությամբ, վերականգնվել է 74.171.991 ՀՀ դրամը:

Նշված 35 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, 1 նյութով որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում