Wednesday, 24 04 2024
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է

Ծեծում է նա, ում ծեծել են

Նոյեմբերի 25-ը բռնության դեմ պայքարի օրն է: Այդ կապակցությամբ «Արմատ» ակումբը ասուլիս էր կազմակերպել և հրավիրել «Կանանց ռեսուրս» կենտրոնի համահիմնադիր, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանին, նույն կենտրոնի` սեռական բռնության դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանին և Մանկավարժական համալսարանի հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանին:
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը խոսեց բռնության հոգեբանական արմատների մասին, թե ովքեր են հիմնականում դառնում բռնության զոհ, և ինչու բռնությունն այդքան տեղ ունի մեր իրականության մեջ: «Բռնության պատմությունը մարդկության պատմությունն է, և շատ տարածված տեսակետ կա, որ 150 տարեկանից շուտ մահանալը հենց բռնության արդյունք է, այսինքն՝ բռնությունը սոցիալ մշակութային երևույթ է, որի հիմքում ընկած է այն, որ բռնություն իրագործողի համար բռնությունը միակ վարքային մոդելն է, դա նրա ինքնադրսևորումը և ինքնահաստատումն է: Բռնության արմատները գալիս են դեռ վաղ մանկությունից, բռնություն իրագործողը շատ հաճախ ունենում է մանկական բարդույթներ, որի արդյունքում նրա մոտ ձևավորվում է թշնամական վերաբերմունք շրջապատող աշխարհի նկատմամբ»,- ասաց հոգեբանը:
Բռնությունը ունի տարատեսակներ` ընտանեկան բռնություն, ֆիզիկական բռնություն, հոգեբանական, սեռական բռնություն: Այսօր շատ տարածված են 4 տեսակներն էլ` իրենց դրսևորումներով: Անձի կյանքի համար բավականին վտանգավոր են ֆիզիկական և սեռական բռնությունները, որոնք հանդիպում են առանձին-առանձին, կամ երկուսը միասին: «Ֆիզիկական բռնությունը սկսվում է ծեծով և ավարտվում ընդհուպ մինչև սպանություն: Սեռական բռնության զոհեր հիմնականում դառնում են ավելի խոցելի օղակները` կանայք և անչափահաս երեխաները»:
Սոցիոլոգ Գոհար Շահնազարյանը նշեց, որ բռնությունը սոցիալական երևույթ է և իրենց կենտրոնը հիմանականում աշխատում է այդ ուղղությամբ, նաև փոխելու այն կարծրատիպը, որ բռնությունը ֆիզիոլոգիական հիմքեր ունի, որ բռնանարը ավելի քիչ կրթված, թմրանյութեր և ալկոհոլ օգտագործող անձն է. ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում սա համարվում է բռնության վերաբերյալ միֆ: Բռնությունը ավելի շատ կապված է իշխանության հնարավորության և իշխանության կիրառման հետ: Երբ կան ռեսուրսներ` կիրառելու բռնությունը, շատ հավանական է, որ մարդը կկիրառի բռնություն:
«Շատ տարբեր կանայք կարող են բռնության զոհ դառնալ, չկա որևէ կոնկրետ խմբավորում. կարող են լինել կանայք, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ապրում են իդեալական տնտեսական պայմաններում, բայց միևնույն է, ենթարկվում են բռնության»,- իր խոսքում նշեց սեռական բռնության դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում