Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի շուկայում պայթյուն է որոտացել, զոհվել է 1, վիրավորվել՝ 20 մարդ։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Վիրավորների թվում կան նաեւ երեխաներ։ Պայթյունը որոտացել է մայրամուտին, երբ շուկան բազմամարդ է եղել։
Գործակալությունը նշում է, որ Էլ-Բաբը գտնվում է Հալեպից 38 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադության զինված կազմավորումների կողմից վերահսկվող տարածքում։