Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Նախկին համակարգի հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի շուրջ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորագրերի հանգամանքը, որ պարբերաբար ներկայացնում են նախկին իշխող համակարգի տարբեր տարիների բարձրաստիճան կամ ընդգծված այլ կարգավիճակ ունեցած  գործիչները, վառ  կերպով ընդգծում են այն բարդությունները, որ կան այդ համակարգի ներսում առերևույթ թվացող միատարության և կուռ գործողությունների համատեքստում: Ներկայումս դատարանն ինչպես հայտնի է քննում է ՀՀ և Արցախի նախկին չորս վարչապետների երաշխավորությունը՝ Կարեն Կարապետյան, Վազգեն Մանուկյան, Խոսրով Հարությունյան և Անուշավան Դանիելյան:

 

Նախորդ տարի մայիսին դատարանը քննում էր Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը, և ինչպես հայտնի է, դրա հիման վրա ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, դառնալով իհարկե բավականին բուռն ներքաղաքական զարգացումների կատալիզատոր, ինչը սակայն ի վերջո չապահովագրեց երկրորդ նախագահին վերստին կալանատանը հայտնվելուց: Կարո՞ղ է արդյոք որևէ կատալիզատորի դեր տանել նախկին վարչապետների երաշխավորության պատմությունը: Մյուս կողմից նկատելի է, որ այն արդեն իսկ տեղի է ունենում բավականին բուռն միջավայրում, և ըստ ամենայնի հենց այդ միջավայրը կարող է իր ազդեցությունն ունենալ երաշխավորության վրա, քան հակառակը:

 

Մեծ հաշվով սակայն, գործընթացը ներքին, այսինքն նախկին իշխող համակարգի միջավայրի խնդիր է: Եվ այստեղ ամեն ինչ առավել քան հստակ է: Այդ միջավայրի քաղաքական ֆիգուրներից ազատազրկված է միայն Ռոբերտ Քոչարյանը և այդ հանգամանքը անկասկած նրան տալիս է համակարգի մյուս դերակատարների առաջ հարցեր դնելու, անգամ պահանջներ դնելու փաստարկ, հաշվի առնելով այն քրեա-օլիգարխիկ հարաբերության բնույթը, որ գերիշխել է այդ համակարգում: Այդտեղ է, որ հարց է դառնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացնողները: Դա զուտ անձնական-մարդասիրական-ընկերակա՞ն սկզբունքն է, թե՞ զուտ շահադիտական, այսինքն ովքեր շահերով ներկայումս շարունակում են անմիջականորեն կապված մնալ Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ մյուս կողմից իրենց անվտանգության որոշակի ատրիբուտներով են կախված թեկուզ կալանատանը գտնվող երկրորդ նախագահից: Այդ հանգամանքները կարող են տալ նախկին իշխող համակարգի ներսում իրավիճակի, և ըստ այդմ դրանով պայմանավորված ներքին ու արտաքին քաղաքական տիրույթում զարգացումների որոշակիորեն սպառիչ բացատրություն: Ի վերջո, եթե անգամ բանը զուտ մարդասիրական նախաձեռնությունն է, ապա դարձյալ հարց է առաջանում, թե ինչու՞ այդ նախաձեռնության մղում կա հազվադեպ գործիչների մոտ և այն ընդգրկուն չէ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում