«Այդ իսկ օրն անդրադարձել է թե՛ վարչապետը, թե՛ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, և հենց քաղաքական գնահատական է տվել տեղի ունեցածին, այսինքն՝ տեղի ունեցածը բավականին համակողմանի կերպով ներկայացրել՝ նշելով, որ համենայն դեպս մեր խմբակցության համար տհաճ այդ միջադեպը հատվածական դիտարկել չի կարելի. դա մի փոքր հատվածն էր միայն մի մեծ պատկերի, որը կարծես թե նախկինների կողմից նկարվում է արդեն երկու տարի շարունակ։ Դա իշխանության և իշխանության հետ փոխկապակցված կամ ինչ-որ կերպ ասոցացվող գործիչների՝ քաղհասարակություն կամ այլ, նկատմամբ երկու տարի շարունակվող հոգեբանական և վերբալ բռնության բավականին տհաճ բռնկումն էր»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։