Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մասին գրում է Marca-ն: 30-ամյա Բեյլը ցանկություն ունի մնալու «Ռեալ»-ում, որ շարունակի ստանալ մինչև 2022 թվականը գործող պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Նա «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Ռեալ»-ը ֆինանսական խնդիրներ ունի և նպատակադրվել է վաճառել ֆուտբոլիստին իր տրանսֆերային գնից շատ ավելի ցածր գնով: