Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Վարչապետ Փաշինյանի բանագնացն Արցախում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եռօրյա գործուղման է ուղարկել Արցախ, որտեղ նա ըստ վարչապետի որոշման կունենա աշխատանքային հանդիպումներ: Թե հատկապես ում հետ է Արմեն Գրիգորյանն ունենալու այդ հանդիպումները, մանրամասներ չկան: Սակայն ուշագրավ է նաև հանգամանքը, որ արցախյան գործուղումից հետո Արմեն Գրիգորյանը դարձյալ վարչապետ Փաշինյանի որոշումով կլինի արձակուրդում, նրան մայիսի 13-19 տրամադրվում է օրենքով հասանելիք արձակուրդի մեկշաբաթյա բաժին: Արդյո՞ք ԱԽ քարտուղարն արձակուրդը կանցկացնի Արցախում: Այդ դեպքում կստացվի, որ նրա արցախյան գործուղումը լինելու է ավելի երկար:

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ նշվում է, որ գործուղումից վերադարձից հետո պետք է ներկայացվի հաշվետվություն: Բոլոր դեպքերում, արցախյան գործուղումն ու հաջորդից արձակուրդը հատկանշական են, նաև մայիսի Հաղթանակի տոնի առիթով Նիկոլ Փաշինյանի Արցախ այցի ֆոնին: Մեծ հաշվով դա թերևս Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի վերջին պաշտոնական հանդիպումն էր, քանի որ երկու շաբաթ անց Արցախի նախագահի պաշտոնը կստանձնի նորընտիր նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը ևս ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին Արցախում հանդիպումների, զորամաս և տնտեսական օբյեկտներ այցի ընթացքում: Մեծ հավանականությամբ, նրա պաշտոնամուտին զուգահեռ Արցախում ծավալվում է քննարկում այսպես ասած նոր իշխանության ձևավորման շուրջ և այդ իմաստով հնարավոր է եզրակացնել, որ Արմեն Գրիգորյանի արցախյան գործուղումը նշանակում է, որ նա թերևս լինելու է վարչապետ Փաշինյանի «բանագնացը» այդ քննարկումներում: Կասկածից վեր է, որ Արցախի նոր իշխանության ձևավորումը տեղի է ունենալու Երևանի աչալուրջ հայացքի ներքո:

Փաշինյանը Հաղթանակի տոնի առիթով ըստ երևույթին Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ սահմանել է ընդհանուր «սկզբունքները», որից հետո արդեն Արմեն Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ կլինեն դետալային քննարկումներ Արցախի նոր քաղաքական ղեկավարության ձևավորման գործընթացում, ինչը ենթադրելու է անշուշտ կադրային լուծումներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում