Տասնմեկ մարդ է վիրավորվել Սիրիայի Էլ-Բաբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում։
Պայթուցիկ սարքի օգտագործմամբ ահաբեկչությունը իրականացվել է քաղաքի կենտրոնում, ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմը գրոհի համար պատասխանատվությունը դնում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և դրա հետ կապ ունեցող սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի վրա։