Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Մանրամասներ 78-ամյա կնոջ մահվան դեպքից. զոքանչին ծեծելու ու շանը նրա վրա բաց թողնելու կասկածանքով որոնվում է 37-ամյա փեսան

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու մեջ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել է, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է:

Դրանից հետո Գ. Գևորգյանը կեղծ ալիբի է ստեղծել, որ իբրև շունն է դրսում արձակվել Գ. Մախսուդյանի վրա ու ինքը հազիվ կարողացել է կնոջը շան երախից դուրս բերել, տեղափոխել տուն:

Ինչպես ավելի վաղ հայնտել էր SHAMSHYAN.com-ը, մայիսի 2-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Ծաթեր գյուղի տներից մեկում հովվաշունը վնասել էր տանտիրուհուն՝ 78-ամյա Գ. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս կարճ ժամանակ անց տանը մահացել էր:

Դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել էին ոստիանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել էր որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում Գ.Մ.-ն քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա, ով կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել:

Գ.Մ.-ին շան ճիրաններից ազատել էր փեսան, որից հետո կնոջը տեղափոխել էին տուն, որտեղ էլ վերջինս մահացել էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում