Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 2519-ի, 24 ժամում վարակվել է 97 մարդ, մահացել է 32 մարդ, հաղորդել է հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբը:
«Գրանցվել է վարակի 97 նոր դեպք, ապաքինվել է 1650 հիվանդ», ասվում է հաղորդագրությունում:
Ըստ օպերատիվ շտաբի, երկրում, ընդհանուր առմամբ, անցկացվել է 193.411 թեստ, բացահայտվել է կորոնավիրուսային վարակի 2519 դեպք, մահացել է 32 մարդ: