ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում հայտարարել է, որ սովետական նկարիչ Տարաս Գապոնենկոյի «Ստրկատերեր» (1942) նկարը տպավորել է իրեն, իսկ սյուժեն «արտասվելու չափ» հուզիչ է:
Նկարում պատկերված է արտճանակը պատյանը դնող մի գերմանացի զինվորական, որի կողքին քաղաքացիական համազգեստով մարդկանց բազմություն է, գետնին ընկած է գնդակահարված կին և նրան խոնարհված երեխա: «Հուզում է մինչև հոգու խորքը»,- ասել է Պուտինը իր տպավորությունների մասին:
Պուտինը նաև նշել է, որ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը ռուս և սովետական մյուս ժողովուրդների հաղթանակն է: Դա հավերժ կմնա սերունդների հիշողության մեջ: