Friday, 19 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար

Փաշինյանն ընտրում է խաղաքարտից զրկելու հարմար պահը

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իրավապահ բլոկի հարցը եղել է արդիական ու արդիական է շարունակում լինել առ այսօր: Այդ բլոկում չի եղել խորքային բարեփոխում, իսկ դա նշանակում է, որ իրավապահ-ուժային տիրույթի կառույցներում այսօր որոշակիորեն հիբրիդային վիճակ է, ինչն, ըստ էության, արձանագրում են ոչ միայն կառավարող մեծամասնության պատգամավորները, այլև վարչապետ Փաշինյանը: Այդ հիբրիդային վիճակը փորձ է անում օգտագործել նախկին կառավարող համակարգը, առնվազն տեղեկատվա-քարոզչական տեսանկյունից:

Այդ իմաստով, Արգիշտի Քյարամյանի նշանակումը ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում, որի քաղաքական կարևորության մասին բարձրաձայնեց անձամբ վարչապետը, տվել է հակառակ գործողությունների նոր առիթ:

Նկատելի է արշավ, որի նպատակն է ստեղծել իրավապահ կառույցներում, այսպես ասած, ընդվզման տրամադրության տպավորություն: Պետք չէ բացառել նաև, որ, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը հենց այդ նկատառումով է կատարել նշանակումը, այդ տրամադրությունները կառավարելու կամ դրանց առավելագույնս տիրապետելու համար:

Ասել կուզի, իրավապահ-ուժայինների շրջանակում որոշակի ըմբոստ և դժգոհ տրամադրությունների մասին տեղեկատվա-քարոզչական ալիքը այնքան էլ մտացածին չէ: Մյուս կողմից, սակայն, այստեղ հստակ է տարբերակել՝ մի բան է համակարգի այդպիսի տրամադրությունը, մեկ այլ բան՝ համակարգում այդպիսի տրամադրություն ունեցող անձանց կամ խմբերի առկայությունը: Ի վերջո, շատ կարևոր է հասկանալ՝ Հայաստանում ներկայումս կա՞ քաղաքական կառավարող մեծամասնության և իրավապահ-ուժային բլոկի միջև հակադրություն, թե՞ ոչ: Այստեղ է էական տարբերությունը համակարգի դժգոհության, և համակարգում առանձին խմբերի դժգոհության միջև: Իր հերթին հատկանշական է, որ կառավարող ուժը չի շտապում ռեֆորմացիոն քայլերի հարցում և չի գնում կադրային էական փոփոխությունների: Արդյոք այստեղ պատճառն ա՞յն է, որ, մեծ հաշվով, «ընդվզումը» կառավարելի է, որքան էլ փորձ է արվում ստեղծել անկառավարելիության տպավորություն քարոզչական տիրույթում, և անկառավարելիության այդ տպավորությունն իրականում իշխանությունն օգտագործում է «ըմբոստների» զգոնությունը թուլացնելու և այդպիսով կառավարելիությունն ու վերահսկելիությունը ապահովելու համար:

Ըստ այդմ, համակարգում նրանց պահում են այսպես ասած՝ մշտադիտարկման ներքո, աչքի առաջ՝ հասկանալով, որ ինքնին այդ շրջանակները կամ խմբերը խնդիր չեն՝ այլ նրանք դիտարկվում են նախկին համակարգի առանձին խմբերի խաղաքարտ: Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, փորձում է ընտրել այդ խմբերին, կամ նրանցից որևէ մեկին խաղաքարտից զրկելու առավելագույն արդյունավետ և հարմար պահը: Հակառակ պարագայում վիճակը կլինի իսկապես տարօրինակ, եթե իրավապահ-ուժային բլոկը քաղաքական մեծամասնության համար լիարժեք տիրապետելի չէ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում