Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մայիսի 10-ին, կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ ցույցերի ժամանակ, ձերբակալվել է 10 մարդ, հաղորդում է տեղական Age պարբերականը:
Ըստ պարբերականի, խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ակցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ: Նրանցից շատերը հայտարարել են իշխանությունների հանդեպ բացարձակ անվստահության մասին և դժգոհություն են հայտնել համաճարակի դեմ պայքարի պատրվակով քաղաքացիների անձնական կյանքին նրանց միջամտությունից: Ըստ ակտիվիստների, կառավարությունը փորձում է խաթարել բնակչության ազատության հիմքերը՝ կանխամտածված ապատեղեկատվություն տարածելով:
Որոշ ցուցարարների տուգանք է սպառնում, գրում է պարբերականը:
Վերջին տվյալների համաձայն, Ավստրալիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 6.929 դեպք: