Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Չգիտեմ, թե ինչ է ստորագրել 2016-ի ապրիլին Խաչատուրովը, բայց նա հրաման է կատարել. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն գեներալ, օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին պատերազմով է սպառնացել՝ նշելով, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը կտրուկ մեծացել է։ Հնարավոր համարո՞ւմ եք այս փուլում պատերազմի վերսկսումը։

Ագրեսիվ Ադրբեջան պետության պաշտպանության նախարարը խոսում է այն մասին, որ ռազմական գործողություն է սկսելու։ Սա հրադադարի խախտում է, ի՞նչ խոսես այդ մասին, ի՞նչ ասես ագրեսորին։ Ի ցույց ամբողջ աշխարհի սպառնում է պատերազմով, ՄԱԿ-ը պետք է սա արձանագրի ու մեղադրի հրադադարի խախտման մեջ։ Ինչո՞ւ չեք հարցնում Հայաստանի պաշտպանության նախարարին՝ ինչ է խոսում, դուք ինձ հարգում եք որպես ռազմական գործիչ, բայց ճիշտ կլինի, որ նրանք պատասխանեն։ Ես միայն կարող եմ ասել՝ իրենք են խնդրել, որ հրադադար ստորագրեն, իսկ հիմա խոսում են պատերազմ սկսելու ցանկության մասին։ Պետք է պարզապես պատրաստ լինենք հնարավոր սադրանքի, հակառակորդին կապիտուլյացիայի ենթարկենք ու անհրաժեշտության դեպքում առաջ գնանք։ Այդ ահաբեկչական երկիրը ոչ միայն բանակի դեմ է կռվում, այլ խաղաղ բնակչի գլուխ կտրում, իսլամական պետության հետևորդն է փաստորեն, որին էլ աջակցում է Թուրքիան։ Ի՞նչ ասես ագրեսորին։

– Արդյունավետ համարո՞ւմ եք Ադրբեջանի հետ բանակցությունների այս շրջանը։

Ես կարող եմ խոսել պարոն Լավրովի հայտարարության մասին։ Լավրովը բարձր որակի դիվանագետ է, ու այդ Մադրիդյան սկզբունքները Լավրովը չի ընդունել։ Ի՞նչ կապ ունի Լավրովը։ Պետք է խոսենք այն մասին, որ ընդունված փուլային տարբերակը հանցագործություն է, այստեղ խնդիրը Լավրովը չէ։ Այդ փուլային Մադրիդյան սկզբունքների մեջ նշվում է՝ նախ և առաջ հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղից։ Իսկ այնտեղ Ղարաբաղի ազատագրման զորքն է այժմ, որը պաշտպանել է մեր տներն ու մեր ընտանիքները։ Բանակը մերն է, այն չի կարող դուրս գալ Ղարաբաղից։ Երկրորդ՝ ասում են վերադարձնենք փախստականներին 7 շրջաններ։ Գիտե՞ք՝ դրանք ինչ շրջաններ են։ Այդ շրջանները մինչ 1920-ական թվականները Ղարաբաղի տարածք էինք, իսկ 1921 թվականին բոլշևիկները Խորհրդային Հայաստանից խլեցին Ղարաբաղը ու տվեցին Ադրբեջանին։ Երբ 90-ականներին նրանք պատերազմ սկսեցին՝ ռմբակոծում էին ամբողջ Ղարաբաղը, բոլոր գյուղերը։ Իհարկե, ադրբեջանցիները պետք է իրենց կրակից փախնեին՝ ո՞ւր, իրենց հայրենիք՝ Ադրբեջան։ Տները թողել են, ինչո՞ւ թողեցին, թող կռվեին, բայց չէ՞ որ իրենց գնդակի տակ էին։ Ու ասում են, թե հայերն են մեղավոր։ Հիմա էլ խնդրում են փախստականներին վերադարձնել, իսկ ո՞ւր են նրանք։ Ցեղասպանության հետևանքով փախստական դարձած հայերը ամբողջ աշխարհում են սփռված, իսկ ադրբեջանցինե՞րը։ Ո՞վ է իրենց վռնդել, հիմա նրանք չեն կարող վերադառնալ այստեղ, որովհետև տարիներ շարունակ ենթարկվել են ադրբեջանական պրոպագանդայի ու ատելություն են տածում հայ ժողովրդի նկատմամբ։ Ուստի, այդ թեման ևս պետք է փակ համարել։ Կարող են Բաքվից ևս փախստականներ գտնել, բայց նրանք տարիներ շարունակ դաստիարակվել են հայ ժողովրդի նկատմամբ ատելություն տածելով, նրանք ո՞նց կարող են գալ, ապրել այդ տարածքներում։ Ղարաբաղի ժողովրդի թիկունքում թշնամի՞ բերենք, կարո՞ղ ենք այդպիսի հանցագործ առաջարկն իրականացնել՝ ոչ։ Դրա համար էլ Հայաստանում ղեկավար է փոխվում, որովհետև հայ ժողովուրդը հասկանում է ամեն ինչ։ Դեռ երբ ԱԳ նախարարը Նալբանդյանն էր, ես՝ որպես գեներալ, ռազմական ժողովուրդ նրան ասել եմ, որ Մադրիդյան սկզբունքները, այդ փուլային տարբերակը հանցագործություն են Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ։ Թող իրենք Նախիջևանը վերադարձնեն, ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, մենք ոչ մի բան չունենք վերադարձնելու։ Մենք ոչ ոքի չենք վռնդել, հենց Ադրբեջանն է վռնդել այդ մարդկանց՝ չպաշտպանելով այդ 7 տարածքները, հանձնել են ու գնացել, ի՞նչ կապ ունեն հայերը։ Նորից եմ կրկնում՝ անձամբ եմ Նալբանդյանին ասել, որ փուլային տարբերակը հանցագործություն է, ժամանակին Քոչարյանն էլ արդարացիորեն դեմ էր դրան։ Հիմա Լավրովից ի՞նչ եք ուզում, մարդը հարցին է պատասխանել ու ասել՝ սեղանին ինչ փաստաթուղթ կա։ Լավրովը չի կարող ասել, որ այդ փաստաթուղթն արդարացի չէ, որովհետև Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը նրան թույլ չի տալիս դա անել։

– Դուք գիտեք, որ այժմ Հայաստանի խորհրդարանում կա հանձնաժողով, որն ուսումնասիրում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները…

– Այո, ես հրաժարվեցի գալ, որովհետև կարծում եմ, որ պետք է բացթողումներն ի հայտ գան, կոնֆերանսներ անցկացվեն, բանակն էլ պատրաստ պահել այդպիսի բացթողումներ այլևս թույլ չտալու համար։ Իսկ նրանք, ովքեր թույլ են տվել բացթողումներ՝ պետք է սովորեցնեն, ոչ ոք գերի չի ընկել, գուցե քաոս է եղել, անհասկանալի գործողություններ են կատարվել։ Ես չեմ կարող պնդել, որովհետև 2016-ին այնտեղ չեմ եղել։ Մենք պետք է շատ ուժեղ լինենք, տնտեսապես զարգացած և ամբողջ հայությամբ՝ միավորված, միշտ պատերազմին պատրաստ։ Ադրբեջանական ժողովուրդը մեղավոր չէ, այն եփվում է իր ղեկավարության պանթյուրքիստական քաղաքականությամբ։

– Կարծում եք՝ պե՞տք է ի հայտ գան Ապրիլյան պատերազմի հանգամանքները։ Ուշագրավ է, որ, օրինակ, 1994 թվականին հրադադար կնքվեց Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև։ Իսկ ահա 2016-ին այն ժամանակվա ԳԽ շտաբի պետը Մոսկվայում հրադադար կնքեց Ադրբեջանի հետ՝ առանց Ղարաբաղի։ Եվ սա այն դեպքում, երբ ասվում էր, որ հայկական կողմը պատրաստվում էր հետ բերել կորցրած դիրքերը։ Ի՞նչ կարծիք ունեք, պե՞տք է պատերազմի իրական պատճառներն ի հայտ գան։

Ադրբեջանն իր ժողովրդին մշտապես կորցրել է ղեկավարության ապաշնորհ քաղաքականության պատճառով։ Ես հիմա մի բան կասեմ։ Երբ 1994-ին հրադադարի կնքման ժամանակ Ղարաբաղից մասնակցում էին Բաբայանն ու Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, ես չէի մասնակցում բանակցություններին։ Վազգեն Սարգսյանը Հայաստանի անունից էր ստորագրում, իսկ Բաբայանն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղի կողմից էին։ Դուք գիտեք այդ բոլոր մարդկանց։ Իսկ ահա այսօր բանակցությունների սեղանից Ղարաբաղին դուրս են թողնում։ Սպասեք՝ խոսում եք Ղարաբաղի մասին ու մարդկանց մոտ չե՞ք թողնում։ Իսկ հիմա՝ 2016-ին, թե ինչ է ստորագրել Խաչատուրովը՝ ես տեղյակ չեմ։ Ես գիտեմ Խաչատուրովին, նա փրկել է հայ ժողովրդին, երբ ադրբեջանցիները Արծվաշենից հայերին վռնդում ու սպանում էին։ Թե հետո ինչ է ստորագրել, կներեք, ես իր հետ կապ չեմ պահպանել։ Ես 1995-ին գնացել եմ, ես ղեկավարության մեջ չեմ եղել։ Ինձ Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանն ասում էին՝ խնդրում ենք մնացեք, տուն էլ կտանք, մեքենա էլ, ձեր շնորհիվ բանակ ունենք, երկիր ենք փրկել։ Բայց ես ասել եմ՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ինձ պաշտոն պետք չէ, ու եկա իմ ընտանիքի մոտ։

Նորից եմ ասում՝ չգիտեմ՝ ինչ է ստորագրել Խաչատուրովը, բայց նա հրաման է կատարել։ Իսկ հրամանը ենթակայի համար օրենք է։ Ո՞վ է հրաման տվել, ինչի՞ հիման վրա, հենց այդ մարդու հետ պետք է հարցերը պարզել։

Մարդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր, խայտառակեցին ու դուրս հանեցին, ինչի՞ համար։ Քաղաքական հետապնդումը կտրականապես վտանգավոր երևույթ է։ Չի կարելի նման բաներ անել, պետք է այդ բոլոր հարցերը մանրամասն քննարկել ու նոր․․․

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում