Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

«9 քառակուսի մետրանոց սենյակում 4 հոգու ներկայությամբ տղայիս սպանել են…». ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել հօգուտ սպանված զինվորի մոր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով:

Դիմումատուի 22-ամյա որդին՝ Արայիկ Ավետիսյանը, որ ավարտել էր պետհամալսարանի աստվածաբանական ֆակուլտետը, 2000 թվական հունիսին զորակոչվել էր բանակ, իսկ 2001 թվականի հոկտեմբերի 1-ին սպանվել է գլխին արձակված կրակոցից:

Այս սպանության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ այս գործով խախտվել է դիմումատուի որդու՝  զինվորի կյանքի իրավունքը: Ըստ կայացված վճռի՝ պետությունը դիմումատուին կվճարի ոչ նյութական վնասի, ինչպես նաև նյութական ծախսերի հատուցում:

Զինվորի սպանությունից հետո քրեական գործ է հարուցվել, որի քննության ընթացքում տուժողի ծառայակից Կարեն Ս.-ն մեղադրվել է անզգույշ սպանության համար:

2003 թվականին Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ս.-ին մեղավոր է ճանաչել անզգույշ սպանության համար, դատապարտել է 6 տարի ազատազրկման: Տուժողի իրավահաջորդի բողոքներով գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:

Հետագայում Կարեն Ս.-ն արդարացվել, ազատ է արձակվել, իսկ 2009 թվականի փետրվարի 10-ին քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ սպանությունը կատարողի անձը հայտնի չլինելու հիմքով:

Սպանված զինվորի մայրը ներպետական բոլոր ատյաններից պահանջել է բացահայտել իր որդու սպանությունը, պատժել մեղավորին, սակայն արդյունքի չի հասել:

Տուժող կողմի տեղեկություններով՝ Արայիկ Ավետիսյանը դիտավորյալ սպանության զոհ է, նրան սպանելու համար մայրը կասկածում է գումարտակի հրամանատարին: Ծառայության ընթացքում մորը գրած նամակներում այդ հրամանատարի  վերաբերյալ Արայիկն ասել է, թե նա «սադիստ է»:

Արայիկը խնդրել է փոխել իր գումարտակը, ծնողներին նույնիսկ հաջողվել է փոխել գումարտակը, բայց նախկին գումարտակի հրամանատարը նրան հետ է տարել իր գումարտակ:

Արայիկ Ավետիսյանը մեկ ամիս բուժվել է հոսպիտալում, այնուհետև նրան արձակուրդ են տվել ծառայությունից: Արձակուրդից վերադարձող զինվորը, ըստ տուժողի մոր, գումարտակում ընդունված կարգի համաձայն՝ տնական օղի ու հարյուր դոլար պիտի տաներ գումարտակի հրամանատարին: Արայիկը արձակուրդից հետո իր հետ  տարել է տնական օղի ու 15   հազար դրամ՝ ավել գումար չեն ունեցել:

Ըստ Արայիկ Ավետիսյանի մայրիկի՝ գումարտակի հրամանատարը իր որդուն չորս հոգու ներկայությամբ 9 քառակուսի մետրանոց սենյակում ծնկի է իջեցրել, ատրճանակով խփել է գլխին, հետո մի քայլ հետ է գնացել ու կրակել է Արայիկի գլխին՝ սպանելով նրան: Այս մասին ցուցմունք է տվել ականատես զինվորը, որը հետագայում հրաժարվել է ցուցմունքից, իսկ այնուհետև այդ վկան հեռացել է Հայաստանից, նրան այլևս չեն կարողացել գտնել ու պարզել՝ ի վերջո՝ ճի՞շտ, թե՞ սխալ ցուցմունք է տվել:

Գումարտակի հիշյալ հրանատարը, ըստ սպանված զինվորի մոր, պատասխանատվություն է կրել պաշտոնեական լիազորությունները խախտելու համար, դատապարտվել է 4,5    տարի ազատազրկման, իսկ հետո որպես պայմանագրային զինծառայող վերադարձել է զինվորական ծառայության:

Զինվորի մայրը տարակուսանք է հայտնել, որ 9 քառակուսի մետրանոց սենյակում 4 հոգու ներկայությամբ իր որդին սպանվել է, ու հնարավոր չի եղել մեղավորին հայտնաբերել և պատժել: Ինչ-որ պատճառով՝ մեկը մեկին «սատարելով» ու գործի քննությունը «կարուսելի« սկզբունքով» ձախողելով՝  այն փակուղի են տարել:

Զինվորի մայրը հայտարարել է. «Ես պայքարում եմ, որ բանակում  այլևս զոհեր չլինեն»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում