Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Հեղափոխությունն այդ օրակարգում ոչինչ չի փոխել, պետք է ընդամենը հասկանալ Մոսկվայի նյարդային դեմարշի պատճառը. Դուբնով

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից. «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, համավարակի դեմ պայքարում փոխգործակցության որոշ խնդիրներ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու հետագա քայլերը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը քննարկելու մասին Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո սա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների առաջին հեռախոսազրույցն էր։ Թե կոնկրետ ինչ է քննարկվում բանակցությունների ընթացքում, վարչապետ Փաշինյանը երեկ խորհրդարանում էլ չհստակեցրեց՝ ընդգծելով. «Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ միայն սուրճի մրուրի վրա կարելի է գուշակություն անել, թե իրականում ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Մեր զրուցակցի կարծիքով, սակայն, իներցիոն կերպով շարունակվում են այն գործընթացները, որոնք կային նախքան հեղափոխությունը և հեղափոխությունից հետո. «Այն, ինչ հնչեցրել է Լավրովը, Մոսկվան չի էլ հերքում, որ այն օրակարգն է, որ կար Կազանում և քննարկվում է տարիներ շարունակ և իր մեջ ներառում է շրջանների վերադարձ։ Եվ ես չեմ կարծում, թե հեղափոխությունն ինչ-որ բան փոխել է, ըստ իս՝ նույն օրակարգն է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կողմերը շատ լավ հասկանում են, որ եթե Սերժ Սարգսյանը դեռ կարող էր այդ օրակարգը քննարկել, Փաշինյանը հեղափոխությունից հետո մանևրելու շատ ավելի քիչ հնարավորություն ունի. «Բայց նորից եմ շեշտում՝ օրակարգը նույնն է, առաջարկը կա, բայց կոնկրետ քննարկումներ չկան»։

Միևնույն ժամանակ Վադիմ Դուբնովն ընդգծեց՝ գուցե Փաշինյանը գնար կարգավորման, բայց չկա կարգավորման բանաձև. «Դա շատ լավ հասկանում են նաև միջնորդները, դրանից էլ գալիս են բոլոր այս նյարդային հայտարարությունները։ Ոչ մի նոր բան չի եղել, միակ հարցն այն է, թե ինչն է Մոսկվայի այսպիսի նյարդային դրսևորումների պատճառը, որ Մոսկվային ստիպեց նմանատիպ դեմարշի դիմել»։

Արդյոք այդ դեմարշի պատճառը Փաշինյանի վարած ներքին քաղաքականությո՞ւնն է, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, դրա շուրջ ծավալվող իրադարձությունները. «Ես չեմ կարծում, որ դա Փաշինյանի ներքին քաղաքականության արդյունքն է։ Բայց ամեն մեկից քիչ-քիչ կարող ենք նկատի ունենալ։ Կարող է կապ ունենալ նաև Մոսկվայի հարաբերությունները Բաքվի հետ։ Փաշինյանի ներքին քաղաքականության մեջ չկա էական այնպիսի հանգամանք, որը կարող էր նյարդայնացնել Մոսկվային։ Գուցե նաև ԵԱՏՄ-ի ընդհանուր խնդիրների հետ կապ ունի։ Այստեղ կան որոշակի բարդ հարաբերություններ Բելառուսի հետ՝ գազի գնի հետ կապված, հիմա էլ նման հարց բարձրացրեց Երևանը։ Բայց նորից չեմ կարծում, թե սրան շատ դրամատիկ մոտեցում պետք է ցույց տանք։ Մեծ հաշվով, կրկնում եմ, այս ամենը Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների հետ առնչություն չունի»։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված Երևանի վրա հնարավոր ճնշումներին, Վադիմ Դուբնովը նկատեց. «Այդ հարցը տրվում է վերջին 20-26 տարիների ընթացքում՝ արդյոք Մոսկվան ճնշում կգործադրի՞ Երևանի կամ Բաքվի վրա։ Ոչ մի ճնշում էլ չի լինի, ժամանակին, իհարկե, եղան ճնշման փորձեր, բայց միջնորդները շատ լավ հասկանում են, որ կողմերից որևէ մեկը այդ ճնշումներին ենթարկվելու և հակամարտության կարգավորմանը գնալուն ի վիճակի չէ։ Ամեն կողմն էլ իր ներքաղաքական սպեցիֆիկ իրավիճակն ունի»։

Մեր զրուցակիցը նաև չի կարծում, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախորդներից տարբերվող քաղաքականություն են վարում. «Ղարաբաղը բանակցությունների սեղանին վերադարձնելու Փաշինյանի պնդումներն, ըստ իս, միայն ժամանակը երկարաձգելու նպատակ ունեն։ Դրա համար էլ հակամարտության կարգավորման բովանդակության մեջ ոչինչ չի փոխվում։ Եվ հետո հաշվի առնենք, որ նոր իշխանությունների հարաբերությունները Ղարաբաղի հետ ավելի բարդ են, քան նախկիններինը»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում