Thursday, 28 03 2024
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր

63 հազար և ավելի գործազուրկ, հարյուրավոր փակվող ձեռնարկություններ․ COVID-19-ի հետևանքները

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) ապրիլ ամսին իրականացրել է ձեռնարկությունների շրջանում բազմակողմանի հետազոտություն՝ պարզելու COVID-19-ի բացասական հետևանքները ձեռնարկությունների վրա: Խնդիր է դրվել բացահայտել ձեռնարկությունների պահանջմունքները, նոր առաջացած խնդիրները, դրանց հետևանքները ձեռնարկատիրական գործունեության և զբաղվածության վրա:

Այս հետազոտությունն անցկացվել է 213 ձեռնարկությունների շրջանում, որոնք բաշխված են ՀՀ 10 մարզերում: Ընդհանուր առմամբ՝ 17 ոլորտ, որոնց ընկերությունները ունեցել են է 1-10, 11-100 և 101-250 աշխատող։

Եվ այսպես, հարցված ձեռնարկությունների 32 տոկոսը COVID-19-ի պատճառով ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը, 48 տոկոսը մասամբ է գործում, 10 տոկոսը գործում է հեռակա կարգով և 10 տոկոսն ամբողջությամբ գործում է:

Չգործող ձեռնարկությունների ամենաբարձր մասնաբաժինը կազմում են փոքր ձեռնարկությունները՝ 64.2%, որոնք գործում են տրանսպորտային, տեքստիլ, մանրածախ/ մեծածախ առևտրի ոլորտներում։ Ձեռնարկությունների շուրջ 89%-ը պահպանել է աշխատատեղերը և չի կրճատել դրանք։ Հարցված ձեռնարկությունների շուրջ 11 %-ը հեռացրել կամ նախատեսում է աշխատանքից ազատել իրենց աշխատուժի ավելի քան 10%-ը։ Այս ցուցանիշով ձեռնարկությունների զգալի մասը գործում են շինարարության, էլեկտրոնիկայի և էլեկտրոնային սարքավորումների, սննդի և խմիչքների արտադրության, հյուրանոցային տնտեսության, տուրիզմի ոլորտներում։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։

– Պարոն Մակարյան, փաստորեն ձեր միության կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք աշխատատեղերի կրճատման խնդիր, այնուամենայնիվ, ունենալու ենք։

– Ընկերությունների 86 տոկոսը մեր հարցմանն ի պատասխան նշել էր, որ ունի ֆինանսական խնդիր, չի կարողանալու հարկերը վճարել, աշխատավարձերը վճարել ու գործունեությունը շարունակել։ Այդ ընկերության մոտ 45 տոկոսը նշել էր, որ ֆինանսների հասանելիություն չունեն։ Անգամ, եթե ցանկանան գումար ներգրավել, չեն կարողանալու։ Մենք դրանից պետք է հասկանանք, որ այդ ընկերությունները դատապարտված են վատագույն սցենարների։ Իրենք աստիճանաբար հայտնվելու են հարկային, վարկային վատ վիճակում, հաշիվների վրա կարող են կալանք դրվել և այլն։ Ընկերություններ կան, որոնք հիմա փորձում են ինչ-որ կերպ աշխատել, բայց ես չեմ հավատում իրենց մեծ հաջողությանը։ Օրինակ՝ հենց սրճարանները։

Հաճախորդները շատ չեն, եղանակային պայմանները ևս չեն նպաստում։ Բացի դրանից, քաղաքացիներն էլ են քիչ գնում, զգուշանում են։ Գումար չունեն։ Սրճարանները, ռեստորանները օրական մեծ գումարներ են ծախսում, որպեսզի սահմանված կարգերը պահպանեն, մաքրությունը, հիգիենան և այլն։ Այսինքն՝ իրենք լրացուցիչ ծախսերի մեջ են, ավելորդ գլխացավանք ունեն։ Իրենց սպասվելիք եկամուտները քիչ են։ Դրան գումարած՝ հնարավոր է տուգանվեն պարետի որոշումները չկատարելու համար։ Իսկ տուգանքները լուրջ թվեր են։ Ինձ թվում է՝ մի քանի օրից ավելի պարզ կերևա, թե սցենարները դեպի որ կողմ են զարգանում։

– Պարոն Մակարյան, ո՞ր ոլորտներն են թիրախային, խոցելի համարվում։

– Թիրախային են տուրիզմի, սպասարկման, կարի, պահածոների արտադրության, շինարարության ոլորտները։ Տուրիզմի ոլորտում 100 տոկոս վատ է, սպասարկման ոլորտում ևս խնդիրներ կան և այլն։ Կարի ոլորտում արձակուրդ էին տվել՝ օգտվելով ֆորսմաժորային վիճակից, բայց չեն վճարում աշխատակիցներին։ Հիմա նրանց համար ռիսկերը մեծ են նորից աշխատելու։ Մեկ հոգի, եթե վարակվի, տուգանքները շատ են, բուժումները իրենց հաշվին են։ Այստեղ գործատուն կամ պետք է երկար ժամանակ հարկադիր արձակուրդի ուղարկի, կամ աշխատողի հաշվին արձակուրդ տրամադրի, կամ ազատել աշխատանքից, կամ անցնել կես դրույքի, մեկ քառորդ դրույքի և այլն։ Օրինակ՝ եթե 213 ընկերության մեջ 11 տոկոսը՝ մոտ 22 ընկերություն, աշխատանքից ազատել է կամ պատրաստվում է ազատել, ապա եթե կոպիտ հաշվարկ անենք՝ 90 հազար ձեռնարկության հաշվարկով 11 տոկոս կամ թեկուզ 7 տոկոս, արդեն շատ լուրջ թիվ է։ Այսինքն՝ մոտ 630 միկրո և փոքր, միջին ընկերություն։ Եթե հաշվենք միջինը միկրոբիզնեսում 3-4 աշխատող, փոքրում՝ 14, միջինում՝ 50, միջինացնելով 10-ով, մոտ 63 հազար մարդ կստացվի։ Այդքան մարդ գործազուրկ կլինի։ Կոպիտ հաշվարկներով՝ այդքան մարդ կարող է առանց աշխատանք մնալ։ Դրա համար մենք մշտապես ասում ենք՝ պետական աջակցության ծրագրերը պետք է հասանելի լինեն։ Այդ աջակցություններից օգտված ընկերություններն այնքան չեն, որ կարողանան տնտեսության տվյալ ճյուղը պահպանել։ Ճյուղեր կան, որ ուղղակի կփլուզվեն։ Օրինակ՝ տուրիզմը։

Մինչև եկող տարի ապրիլ ամիս տուրիզմը էական հաջողություն չի ունենալու։ Մեկ տարի այդ ընկերությունները անելիք չունեն։ Մեկ տարի այդ աշխատողները ի՞նչ պետք է անեն։ Հո հարկադիր արձակուրդ չե՞ն տալու։ Այդքան փող իրենց որտեղի՞ց։ Հետևաբար՝ պետք է մեծ մասին կրճատեն՝ ուզեն թե չուզեն։ Հիմա անգամ ձգձգելն է անիմաստ։ Տուրիզմի ոլորտում հարյուրավոր ընկերություններ կփակվեն։ Միջինը եթե հաշվենք 5-10 աշխատող, մի քանի հազար մարդ արդեն այս ոլորտում գործազուրկ կմնա։ Որոշ ոլորտներ շատ լուրջ կտուժեն։ Այդ ֆիրմաները կա՛մ պետք է իրենց պրոֆիլը փոխեն, կա՛մ պետք է ժամանակավոր սառեցնեն գործունեությունը, աշխատողներին ազատեն։ Ինչքան իրենք շարունակեն մնալ, այնքան հարկային պարտավորությունները կավելանան։ Վերջերս սննդի ոլորտի մի քանի ընկերություններ միասնական հայտարարագիր էին ստորագրել, որով պահանջում են վարձակալության վճարները նվազեցնել։ Հուշագրի իմաստը նաև այն է, որ մեկը մյուսի թիկունքում չգնա գների բանակցությունների։ Բոլորը խոսքները մեկ են անում։ Ու այդ տարածքների տերերը տեսնում են, որ այլ տարբերակ չունեն, երևի պետք է համաձայնեն։ Հիմա ռեստորանները, սպասարկման շղթաները փորձում են ինքնուրույն իրենց հարցերը լուծել։ Ասում են, գոնե տարածքի վարձակալության վճարները երկու անգամ իջեցրեք։ Եթե հանկարծ տարածքների տերերը չհամաձայնեն գինն իջեցնել, չեմ կարծում՝ ինչ-որ ռեստորաններ կգտնվեն, որ կգնան թանկ գներով նորից կվերցնեն։

Ստացվում է՝ ռեստորանները կա՛մ պետք է դուրս գան այլ տեղ տեղավորվեն, կա՛մ պետք է փակվեն, եթե չստացվի գումարը վճարել։ Սա էլ է ռիսկ։ Հռչակագիրն արդեն ստորագրել են «Երեմյան Փրոջեքթս»-ը, MBG Hospitality-ն, Asador, Wine Republic, «Սալոն», «Կլոդ Մոնե», «Շառլ» ռեստորանները, «Սեգաֆրեդո», «Քոֆիշոփ», «Կարաս», «Գենացվալե» ցանցերը և այլ կազմակերպություններ։ Հարցը չլուծելու դեպքում, հնարավոր է իրենք փակեն մասնաճյուղերը։ Դրանք ևս աշխատատեղերի կրճատում են իրենցից ենթադրում։

– Ստացվում է՝ կառավարության աջակցության ծրագրերը նպատակին չծառայեցի՞ն, թե՞ լուծեցին այսրոպեական հարցերը։

– Իհարկե, ծառայեց նպատակին, բայց շատ մեծ էֆեկտ չտվեց։ Սելեկցիայի պահանջները խիստ էին։ Շատ ընկերություններ չկարողացան վերցնել անտոկոս վարկեր։ Բանկերը բավականին խոչընդոտներ են ստեղծում։ Իրենք չեն կարող իրենց ավանդական պահանջներից հրաժարվել՝ գրավի առարկան, կանխիկ դրամի շրջանառությունը, եկամուտները։ Որոշ ընկերությունների մերժել են, որովհետև նայել, ասել են՝ բա որ այս պայմանագրերը չկատարվեն։ Եվ իսկապես։ Օրինակ՝ եթե պահածոյի գործարանն ուզում է գումար վերցնել, ասում են՝ ո՞ւր ես արտահանելու, ասում է՝ Ռուսաստան։ Բանկն ասում է՝ Ռուսաստանում ինֆլյացիա է, եկամտաբերություն չես ունենա։ Ասում է՝ մենք ի՞նչ հույս ունենանք, որ դու այդ գումարը կվերադարձնես։ Այդպիսի դեպքեր են եղել։ Որոշ ընկերությունների մերժել են անշարժ գույք չունենալու պատճառով։ Շատ լավ հարկատու, վարկառու է եղել, բայց, քանի որ գրավի առարկա չկա, մերժել են։ Մասնավոր համալսարաններից մեկին մերժել էին, որ վարկային տեղեկանքի մեջ 10 հազար դրամ չկատարված պարտավորություն է մնացել։ Ընդամենը 10 հազար դրամի համար համալսարանին մերժել են։ Այսինքն՝ դրված է իդեալական պատմություն ունենալու պահանջ։ Նման շատ դեպքեր կան։ Վարկային այդ միջոցները վերցնողների քանակն այնքան պետք է լիներ, որ կարողանային պահպանել տնտեսության այդ ճյուղը։

– Ի՞նչ անել, պարոն Մակարյան։

-Կառավարությունը պետք է կոչ անի, որ տեղական ապրանքները գնենք։ Այս պահին պետք է փորձենք հնարավորինս շատ տեղական արտադրանքին նախապատվությունը տալ։ Պետք է օգտագործել մեր ներքին ռեսուրսները։ Օրինակ՝ սուպերմարկետները պետք է հնարավորինս ներքին արտադրանքը գնեն, վաճառեն, դրսից քիչ բերեն։ Տեղական արտադրողների հետ կարողանան գոյատևել։ Նույնը հագուստի մասով։ Հայաստանը պետք է մտածի տարածաշրջանային երկրների հետ կոալիցիաներ ստեղծել։

Օրինակ՝ Վրաստանը, որպես Եվրոպա գնացող պետություն, ունենալով ծով, ունի նաև պատվերներ։ Կարելի է Վրաստանի հետ քննարկել, թե ինչ պատվերներ ունի, ինչը չի կարողանում կատարել, ինչ քվոտաներ կարող է վերցնել տնտեսությանը օգնելու համար։ Հայաստանը միանա Վրաստանին, լինի հումքի կամ կիսաֆաբրիկատի մատակարարող, վերջնական պրոդուկտը թող Վրաստանը ստեղծի, ոչինչ։ Պետք է նայել նաև դեպի Իրան և Սիրիա։ Պատերազմի հետևանքով Սիրիայի էկոնոմիկան հսկայական տուժել է, արտադրությունների մեծ մասը խաթարվել է։ Ամեն ինչի կարիք ունի՝ դեղորայք, հագուստ, սնունդ։ Իրանն ու Հայաստանը կարող են հսկայական բաներ մատակարարել Սիրիային։ Կարելի է հայկական ինժեներական միտքը օգտագործել շինարարական-վերականգնողական պրոյեկտներ ստեղծել Սիրիայում։ Մեր արտաքին դիվանագիտությունը ոչ թե պետք է միայն Ղարաբաղի հարց, Լավրով, այդ թեմաներով զբաղվի, այլ տնտեսական դիվանագիտություն զարգացնի։ Ես նոր տերմին եմ օգտագործում՝ տնտեսական դիվանագիտություն։ Դա նշանակում է երկրների հետ համերաշխ ձևով ստեղծել կոալիցիաներ։ Օրինակ՝ Հայաստանը, Իրանը, Սիրիան կարող են հոյակապ այդ տանդեմը ստեղծել։ Մեզ պետք է ճկունություն դրսևորել։ Շինարարության կամ առևտրի մեջ Հայաստանը ամենաշահեկան դիրքում է։ Ռուսաստանն էլ կմիանա մեզ, չի խանդի։ Մենք ունենք սիրիահայեր, որոնք խոսում են հայերեն և արաբերեն։ Մենք հազարավոր թարգմանիչներ ունենք, մեր սիրիահայերն են։ Իրենց կարելի է կցել պրոդուկտ մատակարարող խմբերին, ջոկատներին, և իրենք ստեղծեն լեզվական կամուրջը։ Մեր տնտեսական բլոկն ու արտաքին գերատեսչությունը պետք է սերտորեն համագործակցեն տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու ուղղությամբ։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում