Հայտնի ավստրալացի խոհարար Ռոբ Նիքսոնը նկարագրել է կարտոֆիլի խյուսի պատրաստման իր մեթոդը: Այս մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը:
Նիքսոնը սկսում է այն բանից, որ կրակի վրա է դնում կաթսան՝ աղ լցրած ջրով: Մինչ այն տաքանում է, մաքրում է կարտոֆիլը և առանձնացնում կլեպները. դրանք ավելի ուշ կպահանջվեն: Կարտոֆիլը, նրա խոսքով, պետք է կիսել և եփել 12-15 րոպե: Ջուրը թափում է քամիչով և խյուսի մամլիչով այն փափկեցնում, այնուհետև ավելացնում է աղ, սպիտակ պղպեղ, սերուցքային կարագ և մանրակրկիտ խառնում է:
Ամենակարևոր քայլը կաթի պատրաստումն է: Նիքսոնը այն լցնում է կաթսայի մեջ, դնում ուժեղ կրակին և ավելացնում կարտոֆիլի կլեպները: Նրա կարծիքով` հենց դրանում է կատարյալ խյուս պատրաստելու գաղտնիքը: «Եփեք կաթը 2 րոպե, որպեսզի այն ներծծվի կլեպի համով»,- խորհուրդ է տալիս խոհարարը: Դրանից հետո կաթը պետք է զտել, ավելացնել խյուսին, և կարելի է ուտել: